«Սա է ամենը». Ջոն Բիվեր

«Սա է ամենը». Ջոն ԲիվերՄենք պետք է մաքուր սիրտ ունենանք, ոչ թե մշուշոտ, որպեսզի մեր դատողությունը ողջամիտ լինի: Այդ դեպքում, երբ անհրաժեշտ լինի որոշել՝ արդյոք որևէ նախաձեռնություն ոգեշնչված է Աստծո՞ւց, թե՞ պարզապես բարի է թվում, բայց վաղանցիկ է, մենք չենք շփոթվի:

Մենք իմաստուն կերպով կընտրենք մեր կողակցին, մեր շփման շրջանակը, մտերիմ ընկերներին, մեր կարիերան, հնարավորությունները, ներդրումները, երեխաներին դաստիարակելու ձևը, եկեղեցին, որտեղ պետք է ծառայենք, կրթությունը և բազմաթիվ այլ բաներ, որոնք պետք է ընտրենք կյանքում:

Հասնելով իր կյանքի ավարտին՝ մեծ փառք վայելելուց և էլ ավելի մեծ անմտություն գործելուց հետո, Սողոմոնը բացականչեց. «Սա է ամենը: Ահա իմ վերջնական եզրակացությունը. վախեցիր Աստծուց և հնազանդվիր Նրա պատվիրաններին, որովհետև սա յուրաքանչյուրի պարտականությունն է: Աստված կդատի մեզ այն ամենի համար, ինչ անում ենք, ներառյալ ամեն ծածուկ բանի՝ թե բարի, թե չար» (Ժողովող 12, 13, 14):

Սողոմոնը խելագար դարձավ. նա կորցրեց իր զանազանելու կարողությունը և արդեն անկարող էր տարբերել, թե ինչն էր ճշմարտապես բարի, իսկ ինչը՝ ոչ:

Աստված ցույց է տալիս նրա խելագարությունը Ժողովող Գրքի միջոցով: Բայց հրաշալին այն է, որ մենք տեսնում ենք, թե ինչպես Սողոմոնը վերադարձավ ողջամիտ դատողությանը: Նա հասկացավ, որ կյանքում չկա ավելի կարևոր բան, քան աստվածային երկյուղը պահելը: Իր իսկ խոսքերով՝ «Սա է ամենը»:

Իմ ընկեր, եթե դու ցանկանում ես տեսնել կյանքն այնպես, ինչպես Աստված է տեսնում, ընկալել և ճանաչել վերին իմաստությունը, ընտրիր Տիրոջ երկյուղը: Դու երբևէ չես զղջա քո ընտրության համար: