Ամեն բան բարիի գործակից կլինի. Ջոյս Մայեր

«Բայց գիտենք, որ Աստծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դեպի բարին, նրանց՝ որ նախասահմանելովը կանչված են» (Հռոմեացիս 8.28):

Այստեղ չի ասվում, թե աշխարհում գոյություն ունեցող ամեն բան բարի է, բայց ասվում է, որ ամեն բան գարծակից կլինի դեպի բարին:

Օրինակ, դուք պատրաստվում եք գնալ գնումների: Դուք նստում եք մեքենան, իսկ այն չի աշխատում: Դուք կարող եք ասել. «Ես այդպես էլ գիտեի: Ինչպես միշտ՝ ամեն անգամ, երբ ինձ ինչ-որ բան է պետք, ոչինչ չի ստացվում: Խանութ այսօր ես հաստատ չեմ հասնի: Նորից իմ ծրագրերը հօդս ցնդեցին»: Կամ էլ դուք կարող եք ասել. «Ուզում էի խանութ գնալ, բայց, կարծես թե, ստիպված եմ ավելի ուշ գնալ: Երբ մեքենան կնորոգվի, այն ժամանակ էլ կգնամ: Իսկ մինչ այդ, ես հավատում եմ, որ այս անսպասելի փոփոխություններն իմ ծրագրերում կբերեն ինձ ինչ-որ մի լավ բան: Հավանաբար՝ կա պատճառ, որ ես այսօր տանը մնամ»:

Հռոմեացիս 12.16-ում Պողոս առաքյալն ասում է, որ մենք պատրաստակամորեն հարմարվենք շրջապատին ու մարդկանց, որոնց մեջ գտնվում ենք: Այլ խոսքերով՝ մենք չպետք է գցենք մեր տրամադրությունը, եթե մեր ծրագրերը չեն իրականանում:

Պետք է հիշել, որ անգամ ամենադրական տրամադրված մարդու մոտ էլ միշտ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես մտածված էր: Տարբերությունը միայն նրանում է, որ դրական մտքեր ու դրական հարաբերություններ ունեցող  մարդը ունակ է չհանձնվելու, ընդհակառակը՝ նա շարունակում է ուրախանալ կյանքով՝ անկախ նրանից, թե ինչ է կատարվում:


Հ.Գ. Սիրելի՛ ընթերցող, տեղեկացնում ենք, որ facebook սոցիալական ցանցում գործում է Ջոյս Մայերի ծառայության և ուսուցումների հայկական էջը՝  https://www.facebook.com/JoyceMeyerMinistriesArmenian, որտեղ կարող եք գտնել նրա ուսուցումներից խոսքեր, պատգամներ, մտքեր, ինչպես նաև կարող եք ներբեռնել  հեղինակի հայերեն գրքերի էլեկտրոնային տարբերակները: 

Գործում է նաև Ջոյս Մայերի ծառայության հայերեն թարգմանությամբ ինտերնետային էջը, որին կարող եք հետևել այս հղումով՝ http://joycemeyer.ru/am/: