Ինչպե՞ս կարող էր Հիսուսը կոչվել հարություն առնողների Անդրանիկը

Մի փոքր թվաբանությունԿարդալով Ա Կորնթացիների 15-րդ գլուխը` մտքումս հարց ծագեց: Այնտեղ գրված է, որ Քրիստոս մեռելների Անդրանիկն է, որ հարյավ: Այդ դեպքում ի՞նչ կասեք Ղազարոսի և Հայրոսի աղջկա մասին: Չէ՞ որ նրանց Քրիստոս ավելի շուտ հարուցանեց, քան Ինքը հարյավ: Ստացվում է այնպես, որ Քրիստոս առաջինը չէ հարություն առել:

Այստեղ խնդիրն այն է, որ դուք խառնում եք երկու տարբեր եզրույթներ` «հարություն» և «վերադարձ»: Եվ՛ Ղազարոսը, և՛ Հայրոսի աղջիկը ոչ թե հարություն առան, այլ դեպի կյանք վերադարձան: Նրանց հոգիները նորից վերադարձան իրենց նախկին մարմինները:

Մարմինները մնացին այնպիսին, ինչպիսին առաջ էին: Եվ հետագայում, իհարկե, նրանք մահացան յուրաքանչյուրն իր ժամանակին: Իսկ Քրիստոս, իսկապես, հարության Անդրանիկն է: Նա փառավոր մարմնով հարություն առավ… Հենց այդպես էլ կլինի վերստին ծնված հավատացյալների հարությունը:

Հարցին պատասխանում է Նիկոլայ Վոդնևսկին