Ծոմ. արդյոք կերակուրից հրաժարումը կարո՞ղ է լուծել ձեր խնդիրները

Ծոմ. արդյոք կերակուրից հրաժարումը կարո՞ղ է լուծել ձեր խնդիրները«Ծոմ» բառը հունարեն «ապաստիա» բառից է, որը թարգմանվում է՝ «նա, ով ոչինչ չի ուտում»: Ծոմի իմաստը կայանում է նրանում, որ մարդը գիտակցաբար և կամավոր կերպով հրաժարվում է ցանկացած բանից. կերակուրից կամ հաճույքից՝ հանուն հոգևոր նպատակի, Աստծուն որոնելու:

Ծոմը մի որոշում է, որը մարդն ինքն է գիտակցաբար կայացնում Աստծո առջև:

Ծոմը վերցնում են որոշակի հանգամանքներում, օրինակ, երբ կա ցանկություն անկեղծորեն ապաշխարելու Աստծո առջև՝ գործած սխալների համար, կամ երբ որոնում են Աստծո օգնությունն ու պաշտպանությունը: Որոշակի իրավիճակներում մարդը ծոմ է վերցնում, որովհետև հասկանում է, որ իր ուժերով նա չի կարող լուծել տվյալ խնդիրը:

Մեղքի պատճառով մարդու կյանքի մեջ է մտնում կիրքն ու ցանկությունը և ոչ միայն. ցանկություն տիրելու՝ չմտածելով հետևանքների մասին: Այսինքն ցանկությունը կամ մեղքը վերահսկողությունից դուրս է գալիս և սկսում կործանել մարդու կյանքը: Իսկ կամավոր կերպով հրաժարվելով որոշակի հաճույքներից, այդ թվում՝ կերակուրից, մարդը ստանում է վերահսկողություն իր ցանկությունների վրա, որպեսզի դրանք չվերածվեն կրքի և փափագի. դա էլ ճշմարիտ ծոմն է:

Աստվածաշնչում գրված է, որ կերակուրը մեզ ոչ մոտեցնում, ոչ էլ հեռացնում է Աստծուց:

Բայց եթե, ծոմի մեջ մտնելով, մարդը Աստծո առջև որոշում է կայացնում, որ օրինակ՝ 40 օր միս չի ուտելու, բայց ասելուց հետո ուտի, ապա դրանով նա կխախտի իր որոշումը: Այդ պատճառով, ավելի լավ է խոնարհությամբ Աստծո առջև գանք ու խնդրենք Նրա օգնությունը, որպեսզի կարողանանք ծոմ պահել: Ծոմ ենք պահում Աստծո հետ, Աստծո առաջնորդությամբ, ոչ թե կամքի ուժով հրաժարվելով այս կամ այն բանն անելուց:

Նաև կարևոր է, որ ուտելիքի պատրաստության ու ընդունման վրա ծախսվող ժամանակը ծոմի ընթացքում հոգևորով լցվի: Դա ժամանակ է աղոթքի, Աստվածաշնչի ընթերցանության, բարեգործության համար:

Իհարկե, կան մարդկանց հստակ խմբեր, ում չի կարելի ծոմ պահել: Դա, նախևառաջ, հղի կանայք են: Չի կարելի ծոմ պահել նաև երեխաներին ու հիվանդներին, ովքեր օրը 5-6 անգամ պետք է սնվեն, նաև մարդկանց, ովքեր գործուղումների մեջ են, քանի որ ծոմը կարող է ազդել ֆիզիկական առողջության վրա:

Կան մասնակի ծոմեր, երբ մարդը հրաժարվում է որոշակի մթերքից: Կա ցերեկային ծոմ, երբ մարդը հրաժարվում է կերակուրից օրվա ընթացքում: Կան լիարժեք ծոմեր, երբ մարդը 2-3 օր ոչինչ չի ուտում ու չի խմում:

Կարևոր է Աստծո առջև որոշում կայացնելը, թե հանուն ինչի ես ծոմ վերցնում: Դա կարող է արվել բարձրաձայն կամ ձեր մտքում՝ Աստված լսում է մեր ամեն աղոթքը: Նման հայտարարությամբ դուք Աստծո առջև խոնարհվում եք: Ես ասում եմ Նրան, որ ինքս չեմ կարող անել, և ինձ անհրաժեշտ է Նրա օգնությունը, ու դրա համար ես պատրաստ եմ հրաժարվելու իմ կյանքում որոշակի բաներից:

Ծոմ պահողին Աստված սկսում է ցույց տալ իր կյանքի լուրջ խնդիրները, այն, ինչում Աստված ցանկանում է, որ վերջինս փոխվի: Այդ պատճառով, ես խորհուրդ չէի տա ինքնուրույն, առանց հոգևոր առաջնորդների, վերցնել ծոմ երեք օրից ավելի:

Եթե ծոմը հաճելի է Աստծուն, Նա այսպիսի խոստում է տալիս.

«Այն ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագի, և քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, և քո արդարությունը պիտի գնա քո առաջից, Տիրոջ փառքը պիտի պահի քեզ հետևից։ Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի. դու կաղաղակես, և նա կասի. ահա ես» (Եսայի 58):

Տերը քո օգնականն է դառնում ուսման, գործարարության, անձնական կյանքում: Նա ասում է. «Ես քեզ կօրհնեմ…»:

«Արդարությունը պիտի գնա քո առաջից» նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը դժվարություններ ունի, ապա Աստված խոստանում է պահպանել նրա բարի անունը: Նաև, որպես ճշմարիտ ծոմի հետևանք, կգա մարմնի ֆիզիկական բժշկությունը:

Անդրեյ Դոլգանով