«Հին Կտակարանի պատմություններ. Եղիսե մարգարե». (մուլտֆիլմ)

Հին կտակարանի պատմություններ. Եղիսե մարգարեՄուլտֆիլմը պատմում է հինկտակարանյան մարգարեի՝ Եղիսեի մասին:

Երբ հրեղեն կառքը գալիս է մեծ մարգարե Եղիային երկինք տանելու, նրա թիկնոցը մնում է Եղիսեի ձեռքերում:

Եվ Աստված Եղիսեին օժտում է մարգարեական պարգևով, ինչպես Եղիային:

Այդ օրվանից Եղիսեն դառնում է Աստծո կամքը հռչակողը երկրի վրա: Նա միշտ խորհրդով օգնում է մարդկանց, բժշկում հիվանդություններից և նույնիսկ փրկում բազում մարդկային կյանքեր: