Այսօր Նելսոն Մանդելայի միջազգային օրն է

Այսօր Նելսոն Մանդելայի միջազգային օրն էՆելսոն Մանդելայի միջազգային օրը հիմնվել է ՄԱԿ ԳՎ-ի կողմից 2009-ի նոյեմբերին ու նշվում է ամեն տարի հուլիսի 18-ին՝ ի նշան հարգանքի ու երախտիքի խաղաղության ու ազատության գործում Աֆրիկայի նախկին նախագահի ավանդի հանդեպ:

Նելսոն Ռոլիխլախլա Մանդելան ՀԱՀ-ի առաջին սևամորթ նախագահն է եղել։

Ապարտեիդի ժամանակաշրջանում նա մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից է եղել, ինչի համար 26 տարի է անցկացրել բանտում։

1990-ին իրավապաշտպանը ազատ է արձակվել, իսկ 1993-ին արժանացել Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Մեկ տարի անց, 1994-ի գարնանը, կայացել են Հարավային Աֆրիկայի առաջին համընդհանուր ընտրությունները, որի ժամանակ ընտրական իրավունք են ստացել բազմազգ երկրի բոլոր բնակիչները։ Դրանց արդյունքներով Նելսոն Մանդելան դարձել է ՀԱՀ-ի նախագահը ու առաջին սևամորթը, ով զբաղեցրել այդ պաշտոնը։

Մահացել է 2013 թ-ի դեկտեմբերի 5-ին:

Աղբյուրը՝ news.am