Աստվածաշունչը մարդու կյանքում տեղ չի թողնում մեղքի համար. Եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Աստվածաշունչը մարդու կյանքում տեղ չի թողնում մեղքի համար. Եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԱնհնարին է իմանալ մեղքի մասին իրողությունն ու անխռով զվարճանալ մեղքի կյանքով:

Երբ մարդը մի վատ բան է անում կամ մի վատ բան թաքցնում, երբեք չի վերցնի Աստվածաշունչը ու չի ընթերցի այն, քանի որ չի կարող չփախչել Աստծո Խոսքի հանդիմանությունից:

Աստվածաշունչը մարդու կյանքում մի փոքր տեղ անգամ չի թողնում մեղքի համար: Մեղքը մահ է ծնում, իսկ մահն անհնարին է կոծկել, ծածկել կամ գեղեցկացնել:

Մեղքն անհնարին է մեղմ ու լավ տեսքով ներկայացնել: Մի ասացված կա, որ ասում է՝ կա՛մ Աստվածաշունչը կհեռացնի քեզնից քո մեղքերը, կա՛մ քո մեղքերը քեզ կհեռացնեն Աստվածաշնչից:

Աստվածաշնչի ընթերցանության քո կյանքը լավագույնս խոսում է քո կյանքում այս ասացվածքի ճշմարտություններից մեկի իրական լինելու մասին: