Սինգապուրի 182-ամյա հայկական եկեղեցին այցելության արժանի գեղեցիկ վայր է. Mothership

Սինգապուրի 182-ամյա հայկական եկեղեցին այցելության արժանի գեղեցիկ վայր է. Mothership 1835 թվականին կառուցված հայկական եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է:

Այս եկեղեցին Սինգապուրում 19-րդ դարում հայկական համայնքի ազդեցության վկայությունն է:

Երբ Սինգապուրը 1819 թվականին դարձավ առևտրային նավահանգիստ, հայերն առաջին գնորդներն ու առևտրականներն էին, գրում է mothership.sg-ն։

Թեև հայերը փոքրաթիվ էին Սինգապուրում, նրանք սկսել են այստեղ կրոնական արարողություններ անցկացնել 1820-ական թվականներից։

Սինգապուրի 182-ամյա հայկական եկեղեցին այցելության արժանի գեղեցիկ վայր է. Mothership Սկզբում այդ արարողություններն անցկացվել են Կոմերցիոն հրապարակի (այսօր այն Raffles Place-ն է) ինքնաշեն մատուռում, սակայն հետո դիմել են բրիտանական իշխանություններին, որպեսզի իրենց հող հատկացնեն Fort Canning Hill-ում՝ եկեղեցու կառուցման համար։

Պարբերականը նշում է, որ ավելի քան 100 տարի անց հայկական եկեղեցին կանգնած է որպես ազգային հուշարձան:

Եկեղեցին նախագծել է Գ.Դ. Քոլմանը, ով նաև այլ հայտնի շենքերի նախագծողն է, ինչպիսիք են Արվեստների տունն ու Սուրբ Էնդրյուի տաճարը:

Հայկական եկեղեցու դիզայնում նա ներառել է հայկական ավանդական ճարտարապետության որոշ առանձնահատկություններ: Վերևից նայելիս կառույցը խաչ է հիշեցնում։

Սինգապուրի 182-ամյա հայկական եկեղեցին այցելության արժանի գեղեցիկ վայր է. Mothership Բացի ֆունկցիոնալությունից, եկեղեցու ինտերիերը տարբերվում է նաև իր շրջանաձև կառուցվածքով: Սա միակ եկեղեցին է Սինգապուրում, որն ունի շրջանաձև ինտերիեր։

Շենքի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ այն ունի հուշայգի, որտեղ ամփոփված են Սինգապուրի նշանավոր հայերը: Շատ հայտնի հայեր վերաթաղվել են այս այգում: Դրանց շարքում են Ագնես Խոակիմը և Խաչիկ Մովսեսը: Առաջինը հայտնի է Սինգապուրի ազգային ծաղկի՝ օրքիդեայի հիբրիդի ստեղծմամբ, իսկ Խաչիկ Մովսեսը Straits Times-ի համահիմնադիրն է եղել:

Աղբյուրը՝ news.am