«Աստվածաշունչը. Թագավորություն» մաս 4-րդ

ԱստվածաշունչըԻնչպես պնդում են հեղինակները, այս ֆիլմը աստվածաշնչյան պատմությունների ամենամասշտաբային էկրանավորումն է, որը նկարահանված է ժամանակակից պատմական սերիալների շնչով, ինչին ավելացել է համակարգչային գրաֆիկա: Պատմություններ Նոյյան Տապանի, Մովսեսի առաջնորդությամբ Եգիպտոսից ելքի, Հիսուսի ծննդյան, մահվան և հարության մասին:

Սերիալը բաղկացած է 10 մասից՝ սկսած Ծննդոցից մինչև Հայտնություն: Հին և Նոր Ուխտերի թարմացմանը և նկարահանմանը ձեռնամուխ է եղել 43-ամյա Մարկ Բարնետն իր կնոջ հետ:

22 միլիոն դոլլար արժողությամբ նկարահանումներն անցկացվել են Մերձավոր Արևելքում, որի շրջանակներում  դերասաններ են հանաքել աշխարհի տարբեր ծայրերից: Խորհրդատվության համար ներգրավված են եղել տասնյակ հովիվներ և գիտնականներ:

Ռեժիսորներ՝ Քրիսպին Րիս, Քրիստոֆեր Սփենսեր, Թոնի Միտչել

Դերերում՝ Դիոգո Մորգադո, Դաուդ Շախ, Փոլ Բրայտվել, Ռոմա Դաունի, Գրեգ Խիկս, Սեբաստյան Կնապպ և այլոք: