Մեր գործը վկայելն է

Մեր գործը վկայելն է«Տերն էլ ասաց նրան. Գնա, որովհետև նա Ինձ համար ընտրված անոթ է, որ Իմ անունը տանի հեթանոսների, թագավորների՝ և Իսրայելի որդկանց առաջին» (Գործք Առաքելոց 9.15)։

Մենք` Քրիստոսին հավատացածներս, Նրանից պատվեր ու հրահանգ ունենք՝ մեր շրջապատի մարդկանց վկայելու Աստծո Արքայության և Տեր Հիսուսի բերած փրկության մասին: Սակայն հաճախ մենք լռում ենք` տարբեր պատճառաբանություններ բերելով, թե այս մարդը չի ընդունի Խոսքը, այն մարդը չի ապաշխարի, իսկ այն մյուսը հավատացյալներին ատում է և ամենամեծ հալածողներից մեկն է:

Մեր գործը տրամաբանելը չէ, այլ վկայելը: Այսօր հենց մեզ է հնչում Տիրոջ պատվերը` գնա, որովհետև նա, ում պիտի խոսես, Ինձ համար ընտրված անոթ է: Մեր գործը վկայելն է, այլ ոչ թե տրամաբանելը:

Տեր Հիսուսի անունով Տիրոջ Մեծ հանձնարարականին հնազանդ կյանք եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան