«Նոր Կտակարանի պատմությունները. Ների՛ր մեր պարտքերը» (մուլտֆիլմ)

Այս մուլտֆիլմում ներկայացված է ներման մասին մի առակ:

Հիսուս ցույց էր տալիս Իր սերն ու սովորեցնում, որ ներումը գալիս է Աստծուց:

Նա իր աշակերտներին պատմում է մի մարդու մասին, ով թագավորին պարտք էր տասը հազար տաղանդ, սակայն այդքան գումար չուներ՝ պարտքը վերադարձնելու համար:

Տեսնելով այս ամենը՝ թագավորը խղճում է նրան և ներում: Սակայն պարզվում է, որ այդ մարդն այնքան էլ արդարացի չի գտնվում իր պարտապանի նկատմամբ՝ ստիպելով վերադարձնել պարտքը: