Տեր Աստծո ողորմությունն ու զորությունը

Տեր Աստծո ողորմությունն ու զորությունը«Բայց ես կօրհնեմ Քո զորությունը, և առավոտանց կփառաբանեմ Քո ողորմությունը. որովհետև Դու պահապան և ապավեն եղար ինձ իմ նեղության օրը» (Սաղմոս 59.16):

Տեր Աստծո զորությունը ուժ է տալիս մեզ առաջ ընթանալու համար: Տեր Աստծո զորությունը ջախջախում է մեր բոլոր թշնամիներին և մեզ համար նոր իրականություն կերտում հոգևոր աշխարհում:

Տեր Աստծո ողորմությունը կանգնեցնում է մեր կյանքի բոլոր պատիժները, որոնց, իրականում, մենք արաժանի էինք մեր գործած հանցանքների պատճառով: Տեր Աստծո ողորմությունը փրկում է մեզ չարիքից, ներում մեր մեղքերն ու ազատագրում մեզ դրանց հետևանքներից:

Ողորմությունը պաշտպանում է, իսկ զորությունը` փոխակերպում: Օրհնենք Տիրոջ զորությունը և փառաբանենք Նրա ողորմությունը:

Տեր Հիսուսի անունով գոհացող և փառաբանող սիրտ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան