Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

dev-bg-home-2Այսօր հունիսի 1-ն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին Ժնևում՝ երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային համաժողովի ժամանակ:

Այսօր աշխարհի բոլոր անկյուններում հնչում են կոչեր, կազմակերպվում միջոցառումներ, որի նպատակը երեխաների պաշտպանությունն է:

Մի՞թե կա ավելի մեծ պաշտպանություն, քան Տիրոջ պաշտպանությունը, մի՞թե կա առավել ապահով, պաշտպանված վայր, քան Տիրոջ տունը:

Երեխաները մեր կյանքի ուրախությունն են, այն գանձը, որ Աստված է մեզ տվել․ սա մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր ծնողի համար՝ կոչվել Ամենակարող Աստծո  զավակների ծնողները։

Մենք պետք է գիտակցենք, որ այն մանկությունը, որն այսօր ծնողները ստեղծում են իրենց երեխաների համար, կերտում է նրանց ապագան։

Ուստի, սիրելի՛ ծնողներ, եղե՛ք բարեխոսներ ձեր զավակների համար, ծնողական առաջնահերթությունը հանձնեք Երկնային Հորը և թող ամեն ժամանակ Բարձրյալի պաշտպանությունը լինի ձեր փոքրիկների հետ։

CrossNews.am-ի ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է բոլոր երեխաներին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ՝ խնդրելով  Ամենակարողի կատարյալ կամքն ու  վերահսկողութունը փոքրիկ գանձերի ողջ կյանքի ընթացքում։