Ճշմարիտ քրիստոնյա ընկերների 5 հատկանիշները

pravs-jԻրական ընկերների դժվար է գտնել մեր ժամանակներում: Հարաբերությունները մարդկանց միջև դարձել են ինչպես մեկանգամյա օգտագործման բաժակներ: Եվ երկարատև ու մշտական հարաբերությունները հազվագյուտ հանդիպող արժեք են:

Աստված ընկերությունը նախատեսել է՝ լինելու անկեղծ և հուսալի փոխհարաբերություն ողջ կյանքի համար: Մեր Աստված իրական ընկերական հարաբերությունների Աստված է: Նա ցանկանում է, որ դուք ձգտեք իրական ընկերներ դառնալ և փնտրեք այդպիսի ընկերների ձեզ համար:

Հինգ հատկանիշ քրիստոնյա ընկերոջ, ով ավելի մոտ է, քան եղբայրը.

  1. Հարաբերություններում նախատեսված սահմաններ

Այո, մենք բոլորս ամեն հնարավոր բան անում ենք, որ ծառայենք մեր ընկերներին՝ անկախ նրանից, նրանք քրիստոնյա՞ են, թե՞ ոչ: Բայց, միևնույն ժամանակ, ընկերները պետք է իմաստուն լինեն: Որոշակի սահմանների առկայությունը կպաշտպանի մեզ և մեզ շրջապատող մարդկանց: Իմաստուն Սողոմոնը նախազգուշացնում է. «Ոտքդ սակավ հաճախի ընկերիդ տունը, մի գուցե քեզանից կշտանա և զզվի քեզանից» (Առակաց 25.17):

  1. Հարգանք

Հարգանքը օգնում է տեսնել մարդու իրական արժեքը: Ցանկացած անձնավորության արժեքը որոշվում է այն գնով, որը Քրիստոսը վճարել է վերջինիս կյանքի համար: Մենք պետք է սովորենք՝ նայել մեր ընկերներին այնպես, ինչպես Աստված է նայում նրանց, և այդպես մեզ հեշտ կլինի հարգել նրանց:

  1. Ներում

Մեկ բան կարելի է հստակ ասել. անգամ ամենահավատարիմ ընկերը մեկ օր կարող է սխալվել ու գուցե նաև դավաճանել մեզ: Դա կկատարվի այն պատճառով, որ մենք բոլորս կատարյալ չենք: Բայց Աստված կանչել է մեզ՝ լինելու կարեկցող իրար նկատմամբ և ներող, ինչպես Աստված Քրիստոսով ներեց մեզ:

  1. Հանդիմանություն

Ճշմարիտ ընկերոջ համար դժվար չի լինի ողջ ճշմարտությունը ասել ձեզ: Իրական ընկերը կարող է ասել, որ դուք ճիշտ չեք եղել, և անել դա առանց ձեզ նվաստացնելու կամ ծիծաղելու ձեր վրա: Նա կարող է հանդիմանել այնպես, որ մենք ավելի լավը դառնանք: Դրան ունակ է միայն իրական ընկերը:

  1. Աջակցություն

Ընկերները տրված են մեզ ոչ միայն ուրախության կամ լավ ժամանակ անցկացնելու համար: Ընկերները տրվում են Աստծուց, որպեսզի մենք կարողանանք անցնել դժվար ժամանակներով, զրկանքներով ու փորձություններով: Իրական ընկերը կլինի մեր կողքին ինչպես չար օրերում, այնպես էլ ուրախության օրերում:

Պատրիկ Մաբիլոգ