«Իմաստությունը կապրեցնի իր տիրոջը». Աստվածաշնչյան համարներ

Bible-Sky

«Ահա Տիրոջ երկյուղն է իմաստությունը, և չարությունից հեռանալը հանճար է» (Հոբ 27.28):

«Իմ բերանը պիտի իմաստություն խոսի, և իմ սրտի խորհուրդը՝ իմացողություն» (Սաղմոս 49.3):

«Ահա դու սիրում ես ճշմարտությունը երիկամունքներում. և ծածուկ տեղը իմաստություն կսովորեցնես ինձ» (Սաղմոս 51.6):

«Բարի իմաստություն և գիտություն սովորեցրու ինձ, որովհետև հավատում եմ քո պատվիրանքներին» (Սաղմոս 119.66):

«Երանի այն մարդուն, որ իմաստություն է գտել, և այն մարդուն, որ հանճար է ստանում» (Առակաց 3.13):

«Արդարի բերանը իմաստություն է բխում» (Առակաց 10.31):

«Հպարտությունն եկավ, անարգություն էլ կգա, բայց խոնարհների հետ իմաստություն կա» (Առակաց 11.2):

«Խրատվածների մոտ իմաստություն կա» (Առակաց 13.10):

«Իմաստություն է որոնում ծաղր անողը, և չկա» (Առակաց 14.6):

«Խոհեմի սրտումը իմաստություն կա» (Առակաց 14.33):

«Իմաստություն շահելը որչա՜փ լավ է ոսկուց, և հանճար շահելը արծաթից ընտիր է» (Առակաց 16.16):

«Իմաստություն սիրող մարդը կուրախացնի իր հորը» (Առակաց 29.3):

«Գավազանը և հանդիմանությունը իմաստություն կտա, բայց բաց ընկած տղան անարգանք կբերի իր մոր համար» (Առակաց 29.15):

«Որովհետև այն մարդուն, որ հաճելի է նրա առաջին, նա տալիս է իմաստություն, գիտություն և ուրախություն, բայց մեղավորին տալիս է զբաղմունք, որ նա ժողովի և գանձի և տա Աստծո առաջին հաճելի եղողին» (Ժողովող 2.26):

«Եվ նա է ժամանակները և ժամերը փոխողը, թագավորներ իջեցնողը և թագավորներ դնողը. նա է տալիս իմաստություն իմաստուններին, և հանճար՝ գիտնականներին» (Դանիել 2.21):

«Տերը քեզ իմաստություն տա ամեն բանի մեջ» (Բ Տիմոթեոս 2.7):

«Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը» (Առակաց 1.7):

«Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանիցն է գիտությունն ու հանճարը» (Առակաց 2.6):

«Որովհետև իմաստությունը կմտնի քո սիրտը, և գիտությունը ախորժելի կլինի քո հոգուն» (Առակաց 2.10):

«Ահա իմաստությունը կանչում է, և հանճարը ձայն է տալիս» (Առակաց 8.1):

«Որովհետև իմաստությունը գոհարներիցը լավ է, և բոլոր ցանկալի բաները չարժեն նրան» (Առակաց 8.11):

«Բարի իմաստությունը շնորհք կտա, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է» (Առակաց 13.15):

«Իմաստությունը կապրեցնի իր տիրոջը» (Ժողովող 7.12):

«Մարդու իմաստությունը փայլեցնում է նրա երեսը. և նրա երեսի պնդությունը կփոխվի» (Ժողովող 8.1):

«Իմաստությունը լավ է ուժից, թեև աղքատի իմաստությունը անարգված լինի, և նրա խոսքին չլսեն» (Ժողովող 9.16):

«Իմաստությունը լավ է պատերազմական գործիքներից» (Ժողովող 9.18):

«Օրհնյալ լինի Աստծո անունը հավիտենից մինչև հավիտյան, որ իմաստությունը և զորությունը նրանն է» (Դանիել 2.20):

«Եվ դու ապավինեցիր քո չարությանը, ասացիր՝ ինձ տեսնող չկա, քո իմաստությունը և քո գիտությունն են քեզ մոլորեցնողը, բայց դու ասում ես քո սրտումը. ես եմ, և ինձանից ջոկ մեկը չկա» (Եսայի 47.10):

«Որովհետև այս աշխարհքի իմաստությունը հիմարություն է Աստծո առաջին» (Ա Կորնթացիս 3.19):

«Բայց վերին իմաստությունը նախ և առաջ սուրբ է, և հետո խաղաղարար, հեզ, հլու, ողորմությունով և բարի պտուղներով լիքը, անկողմնասեր, անկեղծ» (Հակոբոս 3.17):

«Տունը կշինվի իմաստությունով, և հանճարով՝ կհաստատվի» (Առակաց 24.3):

«Ահա իմ ծառան իմաստությունով պիտի վարվի, պիտի մեծանա և բարձրանա և շատ փառավորվի» (Եսայի 52.13):

«Իմաստությունով վարվեցեք դրսինների հետ, և ժամանակը գնեցեք» (Կողոսացիս 4.5):