Եղեք ձեր երեխաների կողքին, երբ նրանց առջև մարտահրավերներ կան

equip-Իմ երկու երեխաներն էլ հաճախել են աշխարհիկ տեղական և պետական քոլեջներ, երբ Աստծո հետ նրանց փոխհարաբերությունները դեռևս աճում էին:

Հետ նայելով նրանց պատանեկության տարիներին հիմա, երբ նրանք արդեն մեծ մարդիկ են, կան մի քանի հայտնություններ, որոնցով ցանկանում եմ կիսվել ծնողների հետ, ում երեխաները հիմա պատանեկան տարիքում են:

Այդ հայտնությունները, կարծում եմ, պատրաստեցին իմ երեխաների սրտերը՝ աշխարհի մեջ մտնելու ու պահելու իրենց հավատքը:

  1. Ծնողների ներգրավում

Ես ու Ջոնը՝ ամուսինս, սիրում էինք մեծացնելն ու դաստիարակելը մեր պատանիներին: Մենք միասին ընթրում էինք, ծառայում եկեղեցում և ունենում երկարատև համատեղ զրույցներ: Սա անելու համար մեզնից պահանջվում էր բաց ու հասանելի լինել նրանց համար: Մենք կտրում էինք մեր անձնական կյանքից ժամանակ, հետին պլան մղում այլ ծրագրերն ու աշխատանքը՝ նրանց կողքին լինելու համար: Սա պատրաստեց մեր երեխաների սրտերը, ցույց տվեց, որ նրանք կարևոր են մեզ համար: Այդ ուշադրությունը նրանք ստացան իրենց ծնողներից և այլևս չփնտրեցին այն քոլեջում՝ անառողջ փոխհարաբերությունների մեջ:

  1. Քաջալերեք ձեր պատանիներին

Մեր երեխաներից երկուսը ներգրավվել էին բասկետբոլի թիմում: Սա մեզնից խլում էր մեքենայով երթևեկության ժամեր, և խաղերն էլ երկար էին տևում: Բայց այդ ընթացքում մենք նրանց կողքին էինք՝ քաջալերելով նրանց: Երբ մեր երեխաները ընդունվեցին քոլեջ, նրանք ունեին մեր գովասանքը, հաստատությունը և քաջալերությունը:

Այդպես պատանիների սրտում չի առաջանում բաց տեղեր, որոնք նրանք կձգտեն լցնել վտանգավոր վարքով կամ այլ բաներով:

  1. «Բաց դռների» ռազմավարություն

Ջոնը և ես ցանկանում էինք, որ մեր տունը լիներ այն վայրը, որտեղ մեր երեխաները կհավաքվեին: Մեր տունը բաց է եղել մեր երեխաների քոլեջի ընկերների համար: Բացի այդ, նրանք ունեին նաև հոգևոր ընկերներ: Այս հիմքը թույլ տվեց նրանց ընկեր դառնալ անհավատներին նույնպես և, դրանով հանդերձ, ամուր կանգնել Աստծո մեջ:

  1. Այլ աջակցող մարդիկ

Մեր պատանիների կյանքում կարևոր դեր ունեին նաև հոգևոր առաջնորդները, ովքեր խորապես ներգրավված էին նրանց կյանքում: Նրանք մարդիկ էին, ում տղաները կարող էին դիմել խորհրդի համար: Լինում են դեպքեր, երբ ավելի հեշտ է խոսել առաջնորդի հետ, քան ծնողների: Սա տվեց նրանց զորություն՝ հաղթահարելու քոլեջում հանդիպող մարտահրավերները:

  1. Աստծո խոսքի իմացություն և Աստծուն խորը նվիրում

Մեր երեխաները կատարյալ չեն եղել քոլեջում: Եղել են ժամանակներ, երբ նրանք շփոթության մեջ են եղել: Եվ երբ նրանք չէին ցանկանում մեր խորհուրդը լսել, Աստծո Հոգին էր խոսում նրանց հետ, կամ՝ հենց Աստծո Խոսքը: Երբ իմ ամուսինը և ես չէինք կարողանում շահել նրանց ուշադրությունը, Աստված էր դա անում: Աստծո հետ փոխհարաբերությունը  վերջում հանգեցնում էր նրանց ճշմարտության՝ իրենց հանդիպած խնդիրներում:

Սրանք այն մեթոդներն են, որ գործում էին մեր երեխաների կյանքում: Գուցե սրանք բոլորը չեն, որ համապատասխան լինեն ձեր և ձեր պատանիների կյանքին: Դիմեք Տիրոջը, և Նա ցույց կտա ճանապարհ՝ ինչպես օգնել ձեր երեխաներին՝ անցնելու պատանեկան տարիքի մարտահրավերները:

Թրիշա Գոյեր