Ոչ մի քրիստոնյա չի կարող հաղթահարել իր դժվար ընթացքը առանց Խաչի

hqdefault (1)Անցնելով կյանքի բարդություններով՝ մենք հաճախ սպասում ենք այն օրվան, թե երբ դուրս կգանք այդ ամենից: Լինի դա սիրելի մարդու կորուստ, աշխատանքի մեջ ոչ հաջող փորձառություն, կամ մի ողբերգական այլ դեպք, ցավ. երբեմն սրանք անանցանելի են թվում:

Մտածիր մի պահ քո ցավոտ փորձառության մասին, որ ունեցել ես անցյալում: Ի՞նչն էր, որ քեզ անցկացրեց ու դուրս բերեց այդ ամենից: Այո՛, կամքի ուժը, սիրելի մարդկանց սերն ու աջակցությունը մեծ օգուտ բերեցին, և ժամանակը նույնպես բերում է որոշակի բժշկություն: Բայց դժվար է ժխտելը, որ այս երեքն էլ երբեմն բավական չեն մեզ կատարյալ բժշկություն տալու համար:

Աստվածաշունչն է տալիս լավագույն լուծումը՝ ցավոտ փորձառության վերքերն ապաքինելու համար: Մեր պատասխանը Գողգոթյան Խաչի վրա է. Խաչ, որի վրա կախված էր Մեկը, Ով երբեք մեղք չէր գործել, և «Նրա վերքերով մենք բժշկվեցինք»:

Մարդկանց համար հաճախ անհեթեթ է թվում, որ հազարավոր տարիներ առաջ կատարված մի դեպք կարող է բժշկություն բերել ողջ աշխարհին, բայց դա հենց այդպես է:

Ինչպե՞ս է Խաչը թույլ տալիս աստվածային բժշկությանը ներգործել մեր մեջ՝ սրտի մեր վերքերը բժշկելով. Ավետարանը բժշկում է մեզ՝ տալով Սուրբ Հոգուն ուղիղ կապ՝ աշխատելու մեր սրտերում: Երբ մենք հանձնվում ենք Քրիստոսին և հավատում Խաչի վրա կատարված աշխատանքին, Սուրբ Հոգու միջոցով մեր ներսում կատարվում է վերականգնողական աշխատանք, Աստծո ներկայությունը գալիս է մեր կյանք: Այնպես, ինչպես Սուրբ Հոգին հնարավոր է դարձնում մեռածներին հարություն առնել, Նա կարող է կյանք բերել մեր հաճախ ննջած հոգիներում:

Մենք բժշկություն ենք վերապրում Քրիստոսի Խաչի շնորհիվ, որովհետև այն մեզ է փոխանցում Հոր սերը: Հովհաննես 3.16. «Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ հավիտենական կյանքն ունենա»: Մենք ունենք հավիտենական կյանք երկնքում և անգամ այստեղ՝ երկրի վրա, մենք կարող ենք վերապրել Հոր սերը և Աստծո հետ կյանքի համը, որի օրինակը Քրիստոսը եղավ մեզ համար: Խաչի աշխատանքը մեզ ուղղում է դեպի Հոր սերը, որն ամեն վախ դուրս է նետում մեր կյանքից (Ա Հովհաննես 4.18):

Թշնամու ծրագիրը՝ գողանալ, սպանել և կորցնել (Հովհաննես 10.10), հաղթված է Քրիստոսի ցանկությամբ՝ տալու մեզ կյանք ու էլ ավելին և բժշկելու մեր կոտրված հոգին: Մենք բոլորս գիտենք, թե ինչ է նշանակում, երբ աշխահի ցավոտ փորձառությունը ասես խոցում է մեր հոգին, բայց այդ ցավի մեջ Քրիստոսը կարող է բոլորիս կյանքում կատարյալ բժշկություն բերել:

Պատրիկ Մաբիլոգ