Պիղատոսի հարցը. «Դու թագավո՞ր ես»

whatistruth«Պիղատոսն էլ ասaց Նրան. Ապա ուրեմն դու թագավո՞ր ես. պատասխանեց Հիսուսը. Դու ես ասում որ ես թագավոր եմ. Ես դրա համար եմ ծնվել և եկել աշխարհ, որ ճշմարտությանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտությունիցն

է՝ իմ ձայնը լսում է» (Հովհաննես 18.37)

Այսօր շատերս ենք Տեր Հիսուսին անուղղակիորեն տալիս Պիղատոսի կողմից տրված հարցը: Շատերիս ապրած կյանքը, վարքն ու վերաբերմունքը Աստծո սկզբունքներին ակամայից բարձրացնում է այս հարցը` արդյո՞ք Տեր Հիսուս մեր Թագավորն է:

Արդյո՞ք մեր ապրած կյանքը մարդկանց ու հոգևոր աշխարհի համար վկայություն ու հաստատում է այն փաստի, որ Հիսուս մեր Թագավորն է:

Նա աշխարհ եկավ, որ ճշմարտությունը մեզ հայտնի: Նա բոլոր այն մարդկանց Թագավորն է, ովքեր ընդունում են այդ ճշմարտությունը` կյանքի ու աստվածպաշտության սկզբունքները, Նրա պատվիրաններն ու ուսուցումները: Ովքեր այս ճշմարտությունից են, լսում են Նրա քաղցր ձայնը:

Տեր Հիսուսի անունով Նրա ճշմարտությունը կյանքի ամեն իրավիճակում ընդունելու կամք և Նրա քաղցր ձայնը լսելու կարողություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան