Մեծ արթնությունը սկսվել է. Լորեն Քաննինգհեմ

sprouts-plantsԼորեն Քաննինգհեմը՝ «Առաքելությամբ երիտասարդներ» խոշորագույն միսիոներական ծառայության առաջնորդն ու հիմնադիրը, «Charisma Magazine» ամսագրի հիմնադիր Սթիվեն Սթրոնգի հետ զրույցում հայտնել է, որ քրիստոնեությունն ավելի արագ է տարածվում, քան մեծանում է երկրի բնակչությունը. տեղեկացնում է invictory.com-ը:

Լորեն Քաննինգհեմը հավատում է, որ Մեծ արթնությունը արդեն սկսվել է. «Այն միայն «ընձյուղներ» է տվել, և մարդկանց մեծամասնությունը չի հասկանա, թե ինչ է կատարվում, մինչ այն ծառի չվերածվի»:

Լորենը հայտարարել է, որ քրիստոնեությունը ավելի արագ է տարածվում, քան մեծանում է երկիր մոլորակի բնակչության թիվը, և նշել, որ վաղ եկեղեցու դարաշրջանում 360 հոգուց մեկն էր հավատացյալ: Ք.հ. 1000թ-ին 220 հոգուց մեկն էր հավատացյալ, իսկ 1500թ-ի ցուցանիշն արդեն 69-ից 1-ն էր: Դրան հաջորդում է Ռեֆորմացիայի ժամանակաշրջանը և քրիստոնյաների թվի ավելի մեծ աճը: 1900թ-ին, երբ երկրի բնակչությունը կազմում էր 1 միլիարդից ավելի, 27-ից 1-ն էր հանդիսանում Քրիստոսի հետևորդ:

Այսօր 4,5 միլիարդ կազմող բնակչության մեջ 10-ից 1-ն է հետևում Քրիստոսին, իսկ եթե այդ թվին ավելացնենք «մշակութային» քրիստոնյաներին (ովքեր իրենց քրիստոնյա են համարում զուտ որոշակի մշակույթին պատկանելու պատճառով, օրինակ՝ «Ես ապրում եմ Նորվեգիայում, այդ պատճառով քրիստոնյա եմ») այդժամ 4-ից մեկն է քրիստոնյա:

Քրիստոնեության պատմության մեջ առանձին տեղ են զբաղեցնում աշխարհի տարբեր ծայրերում արթնության պատմությունները: Դրանցից ամենահայտնին Ուելսում՝ 1904թ-ին կատարված մեծ արթնությունն է, երբ 150 հազար մարդ եկավ Աստծուն:

Լորեն Քաննինգհեմը կոչ է արել բարեխոսներին՝ աղոթելու, որ համաշխարհային  առաքելությունները (միսիան) իրականացնեն Մեծ Հանձնարարականը: Նա հավատացած է, որ Մեծ արթնությունը սկսվել է:

«Ես ձեզ կոչ եմ անում դառնալու մեկը՝ 1 միլիոն աղոթքով պատերազմողներից»,- ավելացրել է Սթիվեն Սթրոնգը: