Ապագայի ճիշտ ընկալումը փոխում է ներկայի հանդեպ զգացողությունը

41952թ-ին Ֆլորենս Չեդվիկը մարտահրավեր ընդունեց լողալ Կատարինա կղզուց դեպի Կալիֆորնիայի ափը: Լինելով առաջին կինը՝ ով երկու կողմից էլ լողալով անցել էր Անգլիական ջրանցքը, նա վստահ էր, որ կկարողանա հաղթահարել նաև այս դժվարությունը:

Լողալու օրը ցուրտ էր և մառախլապատ, այնպես, որ նա հազիվ էր տեսնում իրեն ուղեկցող նավակները: Չնայած նա հոգնած էր, նրա մայրը քաջալերում էր շարունակել առաջ գնալ՝ ասելով, թե որքան մոտ է նա ափին: Վերջապես, լրիվ ուժասպառ, նա պահանջեց, որ իրեն վերցնեն նավի վրա: Եվ նավակի վրա հայտնվելով՝ նա հասկացավ, որ ափից ընդամենը կես մղոն հեռավորության վրա էր գտնվում:

Հաջորդ օրը մամուլի ասուլիսի ժամանակ նա ասաց. «Այն ամենը, ինչ ես կարողանում էի տեսնել, մառախուղն էր… Կարծում եմ՝ եթե ես ափը տեսնեի, կհասնեի դրան»:

Ապագայի ճիշտ ընկալումը կարող է փոխել մարդու զգացողությունը ներկայի հանդեպ: Որպես քրիստոնյաներ՝ մեր ապագա հանգրվանը նոր երկինքն ու նոր երկիրն է: Մեր վերջնական նպատակակետի վրա կենտրոնանալը մեզ ուժ է տալիս պայքարելու, երբ անցնում ենք մառախուղի միջով:

Ջոշ Մաք-Դաուելի «Հարության ապացույցները» գրքից