Երեխայի զարմանահրաշ բժշկությունը Չինաստանում

MHN_408-100517-3Աշխարհում ամենամեծ բնակչության թիվն ունեցող երկիրը՝ Չինաստանը, ունի լուրջ խնդիր՝ կապված լքված նորածին երեխաների հետ: Գնալով ավելի ու ավելի շատ ծնողներ են Չինաստանում հրաժարվում իրենց երեխաներից, եթե վերջիններս ի ծնե արատ են ունենում:

Այս պատմությունը չինացի մի զույգի մասին է, որ փրկում է նման մի երեխայի և խնդրում Աստծուն հրաշք կատարել:

Յոթ տարի շարունակ Ֆու Չուն Չժին և իր կինը՝ Սյաո Լին, փորձում էին երեխա ունենալ: Վերջապես, 2011թ-ին նրանք որոշում են որդեգրել լքված մի երեխայի: Այս քրիստոնյա զույգը ուրախանում է՝ գտնելով գեղեցկադեմ մի մանուկի որբանոցում:

«Երբ մեզ զանգահարեցին, մենք այնքան երջանիկ էին: Ես ու կինս չէինք կարողանում համբերել, թե երբ կտեսնենք այդ երեխային: Չէ՞ որ մենք այնքան երկար էինք սպասել այդ օրվան»,- հիշում է ամուսինը:

Սակայն նրանց ուրախությունը ընդհատվում է սարսափելի մի լուրով: Այդ հիասքանչ երեխան ծնվել էր՝ բերանում ունենալով մի փոքրիկ ուռուցք, որի պատճառով չէր կարողանում ուտել ու խմել, ինչպես հարկն է:

«Մենք չգիտեինք՝ ինչ անել: Մենք ցանկանում էինք որդեգրել նրան, բայց անհրաժեշտ էր մեծ գումարներ պահանջող վիրահատություն կատարել: Մենք վշտացած էին, որովհետև գնալով կորցնում էինք անգամ վերջին հույսը»,- հիշում է ամուսինը:

«Մեր եկեղեցու այս անդամները մեծ դժվարություններով էին անցնում: Բայց նրանք ոչինչ չէին խնդրում, բացի աղոթքներից ու խորհուրդներից: Այդ պատճառով ես իմ ճանաչած բոլոր քրիստոնյաներին խնդրում էի աղոթել հրաշքի համար»,- պատմում է տեղական եկեղեցու հովվի օգնականը:

Այսպես աղոթքի մասին լուրը տարածվում է՝ հասնելով ամերիկացի մի զույգի, ովքեր նույնպես միանում են փոքրիկի համար աղոթքին: Ամուսինները շարունակում էին աղոթել՝ հավատալով, որ Աստված կպատասխանի իրենց աղոթքին:

«Ես ու ամուսինս միշտ հիշում էինք, որ Աստված կարող է հրաշքներ կատարել: Եվ մենք մեր կյանքում տեսել էինք, թե ինչպես է Հիսուսը պատասխանում մեր աղոթքներին: Մենք հավատում էինք, որ Աստծո համար չկա դժվար բան, և շարունակում էինք հավատքով աղոթել այդ երեխայի համար»,- ասում է աղոթքի բարեխոս Օդրի Փոստը:

Այսպիսով, շատերն էին աղոթում՝ հրաշքի սպասելով, իսկ չինացի զույգն էլ հավատում էր, որ Աստված կարող է հրաշք կատարել:

Երբ ամեն մարդկային հույս վերանում է, Աստծո ողորմությունը հասնում է օգնության: Անգամ երբ մենք չենք տեսնում ելք, դա չի նշանակում, որ Աստված աշխատանք չի տանում վարագույրի հետևում: Մնում է մնալ հավատարիմ ու համբերատար:

Եվ մեկ օր չինացի ամուսինների աչքի առջև երեխան ինչ-որ բան է թքում: Երբ նրանք ուսումնասիրում են, թե ինչ է դա, հայտնաբերում են, որ դա հենց այն ուռուցքն էր, որ կար երեխայի բերանում: Ամուսինները չէին կարողանում արցունքները զսպել:

«Սա հրաշք է: Միայն Հիսուսը կարող էր նման մեծ հրաշք կատարել: Երբ քրիստոնյաները միաբանվում են և աղոթք անում, դա կարող է սարեր շարժել»,- վկայում է ամուսինը՝ Ֆու Չժուն Չժին:

Աստված այս լքված երեխային շնորհեց ոչ միայն ընտանիք, այլև հրաշք կատարեց, ինչը փոխեց թե՛ երեխայի, թե՛ այդ չինացի ընտանիքի կյանքը:

Աղբյուր՝ cnlnews.tv