Պատմության էջերից. Վորոնաևի և Ուկրաինայում նրա գործունեության մասին

01Ուկրաինայում ավետարանական շարժումը սկսվել է նախկին մկրտական ավետարանիչ և հովիվ, «Истина и жизнь» ամսագրի խմբագիր Իվան Եֆիմովիչ Վորոնաևից (Նիկիտիա Պետրովիչ Չերկասով), ով 1919թ-ի հունիսին հիմնում է ԱՄՆ-ի առաջին սլավոնական հոգեգալստական եկեղեցին, իսկ 1920թ-ին դառնում Սլավոնական հոգեգալստական եկեղեցիների միության նախագահը:

Նա Աստծուց ստանում է հայտնություն. «Մեկնի՛ր Ռուսաստան, և Ես քեզ հետ կլինեմ»: Իսկ Ռուսաստանը մատնված էր քաղաքացիական կռիվների, ավերածությունների և սովի, մինչդեռ Վորոնաևն արդեն 5 անչափահաս երեխա ուներ: Աստվածաշունչն իբրև Աստծո հայտնությունն ընդունողների համար տարօրինակ չէ նաև Վորոնաևի և նրան միացած Վասիլի Կոլտովիչի՝ անտառում աղոթքի ժամանակ ստացած նոր հայտնությունը. «… Մոտեցեք թփին և կտեսնեք ու կճանաչեք, որ այդ Ես՝ Տերս եմ խոսում ձեզ հետ»: Եվ ահա, թփի տակ մթերքով լի մի զամբյուղ էր, որը հայտնաբերելուց հետո նվիրյալներին ասվում է. «Ես կուղարկեմ ողջ անհրաժեշտը ձեր հայրենիքում, և դուք օրհնված կլինեք…»: Այդ օրհնությունն անհրաժեշտ էր՝ Սուրբ Հոգու զորությամբ Ռուսաստանում Ավետարանը քարոզելու, եկեղեցիներ բարձրացնելու և մարտիրոսվելու համար:

1920թ-ի հուլիսին Վորոնաևն իր խմբով Ատլանտյան նավարկություն է սկսում՝ տախտակամածի տեղերի համար տոմսեր ունենալով և գիշերվա ցրտին սառելով: Նրանք անցնում են Հունաստանով, Կոնստանդնուպոլիսով, Բուլղարիայով և հասնում Օդեսա՝ ուղևորության ընթացքում բազմաթիվ համայնքներ բարձրացնելով:

Օդեսայի փողոցներում մինչև ՆԵՊ-ի շրջանը նրանք տեսնում են շատ դիակներ, նաև՝ սովից ուրվականների և կմախքների նմանված ցնցոտիավոր մարդկանց՝ մատնված հիվանդությունների, ովքեր կերակրվում էին փողոցային կենդանիների նեխող մսով:

blogger-image-1820765329

Այնուամենայնիվ, ավետարանչության միջոցով շատերը դառնում են Հիսուս Քրիստոսին, և արդեն 1926թ-ին Օդեսայի Ավետարանական հավատքի քրիստոնյաների եկեղեցին ունենում է 370 անդամ, 1930թ-ին՝ 1000 անդամ: Եկեղեցիներ հիմնվում են նաև Արևելյան Ուկրաինայի մարզերում, ընդ որում՝ 1926թ-ին տեղի ունեցած ԱՀՔ եկեղեցիների Համաուկրաինական առաջին համագումարում համայնքների թիվը արձանագրվում է 250, անդամների թիվը՝ 15000, իսկ 1927թ-ին տեղի է ունենում ԱՀՔ եկեղեցիների համամիութենական առաջին համագումարը:

1926թ-ին Վորոնաևի հավաքույթներին մասնակցում է Օդեսայի զինվորական կայազորի պարետի՝ Սլավիկի կինը, ինչի պատճառով բարկացած ամուսինը որոշում է գնդակահարել Վորոնաևին: Սակայն Սուրբ Հոգու ազդեցությամբ հավաքույթին նա ծնկի է գալիս և հանձնվում Տիրոջը: Ի դեպ՝ Վորոնաևի ձերբակալությունից հետո նա ստանձնում է Օդեսայի եկեղեցու ղեկավարությունը: Նա բանտերից ու աքսորներից հետո (վերջին ժամկետը՝ Զամբուլում) մահանում է 1978թ-ին:

Սամվել Նավոյանի «Մարտահրավեր՝ արթնության ընծայահեղման» գրքից