Մի՛ «խաղա» կիրակնօրյա քրիստոնյա

thumb (1)«Եվ Տերը Բեթսամյուսի մարդկանց զարկեց, որովհետև նրանք նայեցին Տիրոջ տապանակի մեջ: Եվ ժողովրդից հիսուն հազար յոթանասուն մարդ զարկեց, և ժողովուրդը սուգ բռնեց, որովհետև Տերը ժողովրդի մեջ մեծ կոտորած արեց» (Ա Թագավորաց 6.19):

Ուխտի Տապանակը Տիրոջ պատվերն էր, որ խորհրդանշում էր Նրա ներկայությունն ազգերի  մեջ: Երբ ազգը կամ առանձին առաջնորդներ մեղք էին գործում, Ուխտի Տապանակը խորհրդանշում էր, որ նրանք դա Տիրոջ երեսի առաջ են գործում:

Օրհնությունները և անեծքները, ուրախությունները և տխրությունները խոսում էին այն մասին, թե ժողովուրդը որքան է մոտ և որքան է հեռու Աստծուց:

Իսկ այժմ ժամանակակից եկեղեցու պատկերը: Այստեղ Տիրոջ ներկայության խորհրդանիշերն են՝ Աստվածաշունչը, հաղորդությունը, որ հիշեցումն է կոտրված մարմնի և թափած արյան:

Աստված մեզ շատ է սիրում և ցանկանում է Իր ներկայությամբ մեզ երջանիկ անել:

Բայց այսօր քրիստոնյա մարդիկ արհեստականորեն իրենց գցում են դուրս Աստծո պաշտպանությունից, որովհետև ամեն բան անում են ավտոմատացված, շատերն անգամ Աստվածաշունչ են կարդում միայն կիրակնօրյա ծառայության ժամանակ:

Հիշե՛ք, որ կիրակնօրյա քրիստոնյա «խաղալը» դա խաղ է դժոխքի կրակների հետ: Պետք չէ բառերով պատմել Ուխտի Տապանակի, հաղորդության, Աստվածաշնչի մասին:

Նվիրվե՛ք Նրան ամբողջությամբ, ողջ սրտով, որովհետև Նա մեզ համար արեց նույնը:

Սերգեյ Կոլեսնիկով