Հիշելու ծառայությունը

o-HANDS«Ուրախացողների հետ ուրախացեք և լացողների հետ լացեք» (Հռոմեացիս 12.15):

Տոնական օրերը երբեմն շատ դժվար են նկատվում բոլոր նրանց համար, ովքեր սուգի մեջ են: Բարեկամները երբեմն խուսափում են մահացած սիրելիի անունը հիշատակել՝ վախենալով, թե ավելի ցավ կպատճառեն նրա հարազատներին: Բայց մահվանից շաբաթներ անց ընտանիքի անդամներն իրականում ցանկանում են, որ բարեկամներն ու ազգականներն ազատորեն խոսեն իրենց հետ կորցրած սիրելիի մասին: Այս այցելությունները կարելի է կոչել «հոգևոր և հիշատակի ծառայություն»:

Հիվանդանոցում ծառայող մի հոգևոր հովիվ ասում էր. «Միայն հարազատ կորցնողը գիտի այդ բաժանումի պատճառած ցավի խորությունը: Բայց երբ մարդիկ խուսափում են հանգուցյալի մասին խոսել կամ նրա անունը հիշել, կարծես մեկ անգամ ևս են կորցնում այդ սիրելիին»:

Հանգուցյալի մասին խոսելը և նրա անունը հիշելը, թեև երբեմն նորոգում է նրա հարազատների կրած վիշտը, բայց, միևնույն ժամանակ, մխիթարում է նրանց: Հռոմեացիս 12-րդ գլխում մի շարք պատվերներ կան, որ ուրախացողների հետ պետք է ուրախանալ, լացողների հետ՝ լացել: Այդպես անելով՝ բաժնեկցում ենք նրանց ցավը:

Եթե սուգի մեջ լինող որևէ ծանոթ կամ ընկեր ունես, վերապահումով մի մոտեցիր նրա ցավին: Անմիջապես այցելիր նրան կամ հրավիրիր ինչ-որ տեղ: Իսկ եթե հեռու է ապրում, ապա զանգիր կամ գրիր նրան: Այդպես անելով՝ նրա համար ամենակարևոր բանը արած կլինես:

Բարեկամի բեռը թեթևացնելու համար օգնիր նրան՝ կրելու այն:

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից