3 քայլ՝ Հակոբոս 3.18-ի օրհնությունը ստանալու համար. Ռիկ Ուորեն

57899-fullՄեր ներսում կա մի ներքին մղում՝ ատելու մեր թշնամիներին կամ, նվազագույնը, խուսափելու նրանցից ամեն հնարավոր միջոցներով: Բայց եթե դուք փախչում եք հակամարտություններից, դու կլինեք դժբախտ ձեր ողջ կյանքի ընթացքում: Հիսուսը կանչում է մեզ ավելի բարձր չափանիշի մեջ: Նա կանչում է մեզ՝ լինելու խաղաղարարներ, ոչ թե խաղաղապաշտպաններ: Կա մեծ տարբերություն: Խաղաղապաշտպանները խուսափում են հակամարտությունից և ձևացնում, իբրև թե այն գոյություն չունի:

Իսկ խաղաղարարները լուծում են հակամարտությունները և վերականգնում հարաբերությունները:

Աստվածաշնչյան խոստումն այսպիսին է.

«Եվ արդարության պտուղը խաղաղությունով է սերմվում նրանց համար, որ խաղաղություն են անում» (Հակոբոս 3.18):

Երբ դուք սերմ եք ցանում, դուք միշտ հետ եք ստանում ավելին, քան այն, ինչից սկսել եք: Եթե դուք ցանում եք խնձորի սերմ, դուք փոխարենը ստանում եք խնձորի ծառ: Սա սերմելու ու հնձելու օրենքն է: Եթե դուք ցանում եք վեճի ու հակամարտության սերմ, արդյունքում դուք ստանում եք ավելի շատ խնդիրներ, քան սպասում եք: Բայց Աստվածաշունչն ասում է, որ եթե դուք խաղաղության սերմ եք ցանում, փոխարենը կհնձեք խաղաղության ու բարության պտուղներ:

Ինչպե՞ս դա անել:

Կյանքի ամենակարևոր կենսական հմտություններից մեկը, որը մենք կարող ենք սովորել, դա անհամաձայնությունների ու վեճերի լուծումն է: Ես ցանկանում եմ կիսվել երեք բանալիով, թե ինչպես դառնալ խաղաղություն բերող մեկը՝ վեճի ամենաթեժ պահին:

Արեք առաջին քայլը: Մի սպասեք, որ մարդը կգա ձեզ մոտ: Վերցրեք նախաձեռնությունը ձեր ձեռքը: Գնեք այդ մարդու համար մեկ բաժակ սուրճ կամ գնացեք միասին ընթրելու: Հիսուսը նախաձեռնությունը Իր ձեռքերի մեջ վերցրեց, որպեսզի Իր ողորմությունը հայտներ ձեզ:

Աստվածաշունչն ասում է. «Բայց Աստված հայտնեց իր սերը դեպի մեզ, որ՝ երբ որ մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ… որովհետև թե որ դեռ թշնամի էինք, Աստծո հետ հաշտվեցինք նրա Որդու մահովը, ո՞րքան ավելի որ հաշտված ենք, կապրենք նրա կյանքովը»: Հիսուսը չէր սպասում, որ մենք ներողություն կխնդրենք: Նա անգամ չէր սպասում, որ մենք մեզ վատ ենք զգալու մեր մեղքերի պատճառով: Եվ Նա ցանկանում է, որ մենք էլ այդպես վարվենք:

Խնդրեք Աստծուց իմաստություն: Աստված միշտ ցանկանում է օգնել ձեզ, երբ դուք անում եք այն, ինչ Նա է ասում: Աստվածաշունչն ասում է. «Բայց եթե մեկը ձեզանից իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստվածանից, որ ամենին տալիս է առատությամբ և չի նախատում, և կտրվի նրան» (Հակոբոս 1.5): Խնդրեք Աստծուն, որ Նա օգնի ձեզ՝ ընտրելու ճիշտ վայր և ժամանակ խաղաղ հանդիպման ու զրույցի համար: Խնդրեք Նրան՝ տալու ձեզ ճշմարիտ խոսքեր և դրանք ճիշտ ասելու կարողություն: Աստվածաշունչն ասում է. «Մեկ հարմար ժամանակին խոսված խոսքը ոսկի խնձորներ են արծաթի զարդերի մեջ» (Առակաց 25.11):

Սկսեք սեփական խոստովանությունից: Մի սկսեք բազում մեղադրանքներից: Մի սկսեք այն բանից, ինչը ձեզ վիրավորել է: Սկսեք նրանից, թե ինչում եք սխալվել: Վեճը կամ տարաձայնությունը, որ առիթ է խնդրի ծագման, կարող է 99.999999%-ով լինել դիմացինի մեղքով: Բայց դուք կարող եք գտնել մի բան, ինչի համար կկարողանաք ապաշխարել: Դիմացինին մեղադրելու և սեփական անձը արդարացնելու փոխարեն, սկսեք ձեր սեփական սխալներից՝ ձեր սխալներից, ոչ թե ուրիշի: