«Եկեք երբեք չմոռանանք». Ֆրանկլին Գրեհեմը հորդորում է եկեղեցուն կանգնել հալածվողների համար

8z6a6082_2_0Բիլլի Գրեհեմի ավետարանական ասոցիացիան նախաձեռնել էր Հալածվող քրիստոնյաների պաշտպանության համաշխարհային գագաթնաժողով:

Գագաթնաժողովը անց է կացվել Վաշինգտոնում, որտեղ արձագանքելով վերապատվելի Ֆրանկլին Գրեհեմի կանչին՝ ներկա էին քրիստոնեության բոլոր ճյուղերի ներակայացուցիչներ երկրագնդի տարբեր ծայրերից:

6 հարյուր քրիստոնյաներ աշխարհի 130 երկրներից եկել էին մասնակցելու Հալածվող քրիստոնյաների պաշտպանության համաշխարհային գագաթնաժողովին:

Որոշները եկել էին՝ իրենց պատմություններով կիսվելու, մյուսները՝ լսելու և սովորելու, բայց բոլորն էլ եկել էին անելու մի բան, որը կօգնի պայքարել քրիստոնյաների հալածանքների դեմ և զորացնել Քրիստոսով քույրերին և եղբայրներին՝ մինչև այդ հետապնդումներն ու հալածանքները կավարտվեն:

Ուղղափառ, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների ներկայացուցիչները դիմել են հավաքվածներին:

Ֆրանկլին Գրեհեմը նշել է, որ սույն գագաթնաժողովը էկումենիկ հանդիպում չէ, այլ քրիստոնեական հավատքի բոլոր ճյուղերի բոլոր ներկայացուցիչները հրավիրվել են, որովհետև բոլորն էլ անցնում են հալածանքի ճանապարհով՝ իրենց հատուկ ձևով:

TB1_6068_eml-1-960x640«Այսօր մեր քրիստոնյա եղբայրներն ու քույրերը ողջ աշխարհում բախվում են հալածանքների և հետապնդումների նախադեպը չունեցող ձևով,- ասել է Գրեհեմը:- Քրիստոնյա ընտանիքի ոչ մի մաս ազատված չէ սրանից. կաթոլիկ, բողոքական կամ օրթոդոքս»:

Նա նշել է, որ այսօր ավելի շատ քրիստոնյաներ են բախվում հալածանքի և ճնշվածության, քան պատմության այլ ժամանակներում, և շատ վայրերում դրա շարժիչ ուժը հակաքրիստոնեական մղումներն են իսլամի, հինդուիզմի և բուդդիզմի ներսում:

Քրիստոնյաները հալածվում են այնպիսի երկրներում, որտեղ անօրենությունը և կառավարության կողմից ցուցաբերվող կաշառակերությունը խիստ տարածված է: Իսկ որոշ երկրներում էլ նրանք դառնում են ցեղական հակամարտությունների և քաղաքացիական պատերազմի զոհ:

Արևմուտքում վտանգը օրեցօր ուժգնացող աշխարհիկացումն է. «Աշխարհիկացումը հատկանշական կերպով թշնամի է նրանց, ովքեր պահպանում են Աստծո և Նրա Սուրբ Խոսքի անփոփոխ բարոյական և հոգևոր չափանիշները»,- ասել է Գրեհեմը և արձանագրել այն փաստը, որ քրիստոնեական եկեղեցին հալածանքի է ենթարկվում իր սկզբնավորումից սկսած: Այդ առումով նա վերհիշել է Պողոս և Պետրոս առաքյալների փորձությունները և նշել, որ եկեղեցին հիմնվել է պատմության մեջ տառապանքի և զոհաբերության մեծագույն դրսևորման վրա:

mike-pence-World-summit-Defense-of-Persecuted-Christians-ap-640x480 (1)Սակայն «ոչ ոք չի տառապել ավելի, քան մեր Տեր Հիսուս Քրիստոսը»- եզրափակել է իր խոսքը վերջինս:

Նրա խոսքերով՝ այսօր այնպիսի մեծ թվով քրիստոնյաներ են սպանվում, որ այն ամենը, ինչի մենք ականատեսներն ենք, կարող է կոչվել ցեղասպանություն:

Հուզիչ է եղել այն պահը, երբ 21 քրիստոնյա նահատակների բարեկամները ոտքի են կանգնել հավաքվածների ծափահարությունների ներքո: Նրանց հարազատները այն մարդկանց թվում էին, ովքեր 2015թ-ին Լիբիական ափին գլխատվեցին ԻԼԻՊ-ի կողմից:

Անդրադարձ կատարելով կատարվածին՝ Գրեհեմը նշել է, որ այդ օրը զինյալները այդ տեսանյութում խոստանում են պայքարել քրիստոնյա աշխարհի դեմ և պարտության մատնել Հռոմը. «Հռոմին ուղղված այդ սպառնալիքը պարզապես սպառնալիք չէ Հռոմի կաթոլիկ եկեղեցուն, այլ ողջ քրիստոնյաներին ամենուր»:

«Եկեք երբեք չմոռանանք. այս ամենից հետո մենք պատասխանատվություն ունենք որոնելու մեր եղբայր ու քույրերին, ովքեր հալածանքի միջով են անցնում, մենք պարտավոր ենք անել ամենը, ինչ կարող ենք՝ պաշտպանելու և օգնելու նրանց, ովքեր հալածանքի զոհ են դառնում»:

Աղոթքն է բանալին, այն արձակեց Պետրոսին բանտից՝ այն բանից հետո, երբ եկեղեցին աղոթում էր:

Գագաթնաժողովի վերջում ավետարանիչը հավաքվածներին խրախուսել է նորովի ընծայելու իրենց՝ անմնացորդ քարոզելու Հիսուս Քրիստոսի Ավետարանը:pencegrahamhilarion-690x460

«Անկախ դժվարություններից, անկախ ամեն պատնեշներից, դու և ես կանչված ենք հռչակելու աշխարհի մեծագույն լուրը, որ երբևէ լսել ենք: Լավ լուրն այն է, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որ ամեն նրան հավատացողը չմեռնի, այլ հավիտենական կյանքն ունենա»:

Ներկաների հետ ազդեցիկ խոսքով կիսվեցին նաև ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը, Ռուս ուղղափառ եկեղեցու արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար Մետրոպոլիտ Իլարիոնը, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ Դեյվիդ Ալթոնը:

Հավելենք նաև, որ Հալածվող քրիստոնյաների պաշտպանության համաշխարհային գագաթնաժողովին ներկա էր նաև «Կյանքի խոսք» եկեղեցու հովիվ Արթուր Սիմոնյանը: