VaShawn Mitchell. «Սաղմոս 150» (երգ)


VaShawn Mitchell. «Սաղմոս 150» (երգ)
Օրհնեցե՛ք Աստծուն Նրա սրբարանում. Օրհնեցե՛ք Նրան Նրա զորության հաստատությունում։

Օրհնեցե՛ք Նրան Նրա զորավոր գործերի համար. Օրհնեցե՛ք Նրան Նրա մեծ փառավորության համեմատ։

Օրհնեցե՛ք Նրան շեփորի ձայնով. Օրհնեցե՛ք Նրան տավիղով և քնարով։

Օրհնեցե՛ք Նրան թմբուկով և պարով. Օրհնեցե՛ք Նրան թելավոր նվագարաններով և սրինգով։

Օրհնեցե՛ք Նրան ձայնավոր ծնծղաներով. Օրհնեցե՛ք Նրան մեծաձայն ծնծղաներով։

Ամեն շունչ ունեցող թո՛ղ օրհնի Տիրոջը։ Ալելուիա՜. Սաղմոս 150: