Թատրոն, որի դերասանները չեն տեսնում և չեն լսում

prikasaemie_15

«Ներառական» կոչվող թատրոնը ձգտում է հաշվի առնել մասնակիցների և հանդիսատեսի հնարավորությունները:

Հենց այս տեսակին է պատկանում Մոսկվայի Ազգությունների թատրոնում բեմադրված «Շոշափելիները» ներկայացումը, որտեղ խաղում են 7 խուլ ու կույր դերասաններ, և որոնց հետ միասին բեմ են բարձրանում նաև լսող ու տեսնող դերասաններ:

Ներկայացումը ուղեկցվում է հատուկ աուդիո-մեկնաբանություններով. տեղեկացնում է bbc.com-ը:

«Խուլերն ու կույրերը Ռուսաստանում հաճախ «անտեսանելի» մարդիկ են: Այս ներակայացման նպատակը հասարակությանը պատմելն է խուլերի և կույրերի մասին և երկու աշխարհները միացնելը»,- ասում է նախագծի պրոդյուսեր Վիկտորիա Ավդեևան:

Ներկայացումը հիմնված է իրական փաստերի վրա՝ կույր-խուլ մարդկանց մասին, այդ թվում՝ նաև հայտնիների կյանքից, ինչպիսիք են, օրինակ, ամերիկացի գրող Հելել Կելլերը և խորհրդային գիտնական Օլգա Սկորոխոդովան:

Նախագիծը իրականություն է դարձել Մոկվայի Ազգությունների թատրոնի և խուլերի ու կույրերի օժանդակության «Միացում» հիմնադրամի համատեղ նախաձեռնության շնորհիվ:

Այժմ թատերախումբը պատրաստում է «Շոշափելիներ»-ի նոր՝ միջազգային տարբերակը: Այս անգամ դրանում մասնակցություն կունենան Բրիտանական ներառական թատրոնի դերասանները:

Պրեմիերան կկայանա Լոնդոնում 2017թ-ի հոկտեմբերին: