«Ընտանիքը խաղաղ նավահանգիստ է, որտեղ քեզ հասկանում են ու սպասում». ցիտատներ ընտանիքի մասին

«Ընտանիքը խաղաղ նավահանգիստ է, որտեղ քեզ հասկանում են ու սպասում». ցիտատներ ընտանիքի մասին«Ամուսնությունը հետևում է սիրուն, ինչպես ծուխը կրակին». Թեոդոր Խեսբերգ

«Ընտանեկան կյանքը գուցե երբեք էլ չլինի համատարած տոն: Կարողացիր կիսել ոչ միայն ուրախությունները, այլև վիշտը, դժբախտությունը, տխրությունը». Վասիլի Սուխոմլինսկի

«Երջանիկ ամուսնությունը երկարատև զրույց է, որ մշտապես չափազանց կարճ է թվում». Անդրե Մորուա

«Հաջող ամուսնության գլխավոր գաղտնիքը հմտությունն է՝ դժբախտություններում տեսնել պատահականություն, իսկ պատահականությունը չընկալել՝ որպես դժբախտություն». Հարոլդ Նիկոլսոն

«Ընտանեկան երջանկությունը գնահատելու համար անհրաժեշտ է համբերություն. անհամբեր բնավորությունները նախընտրում են դժբախտությունը». Ջորջ Սանթայանա

«Իրար հավատարիմ ամուսիններին նայելով՝ կտեսնես երկու հոգի, բայց մեկ կամք». Միգել Սերվանտես

«Լավագույնը, որ հայրը կարող է անել իր երեխաների համար, դա նրանց մորը սիրելն է». Թեոդոր Խեսբերգ

«Ամուսնական սերը, որն անցնում է հազարավոր պատահականություններով, մեծագույն հրաշքն է, չնայած և ամենաառօրեականն է». Ֆրանսուա Մորիակ