Փոխանցել Տիրոջ պատգամը

Փոխանցել Տիրոջ պատգամըԻր երկրային առաքելության վերջում Պողոս առաքյալը բավականին հավատքի սերմեր էր ցանել աշխարհում:

Նրա հիմնած քրիստոնեական համայնքները փոքր էին ու պայքարում էին հազիվ գոյատևելու համար:

Այսուհանդերձ, նրանք հզոր զգացում ունեին, որ իրենք պատասխանատու են քրիստոնեական պատգամն իրենցից անդին փոխանցելու համար:

Առաքյալը նրանց առաքելության հստակ ռազմավարություն էր թողել: Մենք նույնպես պետք է զգանք այդ պատասխանատվությունն այսօր, որ չենք կարող պարապ նստել, այլ հանձնառու ենք, որ մեր Տիրոջ պատգամը փոխանցվի մեր շուրջը գտնվող մարդկանց:

Զավակը չի կարող Հորը սիրել, եթե նա անտարբեր է իր քույրերի ու եղբայրների հանդեպ:

Արմեն Հարեյան

Ֆեյսբուքյան գրառում