CrossNews.am-ի 5-ամյա տարեդարձը

CrossNews.am-ի 5-ամյա տարեդարձըCrossNews.am-ն արդեն 5 տարեկան է: 2012 թ-ի մայիսն էր, երբ Ավետարանի հավատքի քրիստոնյաների «Միաբանություն» եկեղեցու աջակցությամբ ծնվեց CrossNews.am կայքը: Մայիսի 1-ին կայքի խմբագրությունում հյուրնկալվել էին ընկերներ, բարեկամներ, կայքի կայացման գործում ներդրում ունեցած մարդիկ՝ միասին նշելու հայկական հոգևոր մեդիա դաշտում իր ուրույն տեղն արդեն գրաված լրատվամիջոցի հինգամյա տարեդարձը:

DSC_8751«CrossNews-ը մեր զավակն է, և մենք էլ վերաբերվում ենք նրան՝ ինչպես զավակի:

Կայքի ճանապարհը միշտ չի, որ հարթ է եղել, հանդիպել են շատ խոչընդոտներ, դժվարություններ, սակայն կայքը կարողացել է հաղթահարել այդ ամենն ու շարունակել առաջ գնալ»,- իր շնորհավորական խոսքի մեջ ասաց  CrossNews.am կայքի պատասխանատու Արման Մանուկյանը:

Նա նշեց, որ կոնկրետ այս կայքը գոյություն ունի իր բազմահազար ընթերցողների շնորհիվ, քանի որ հենց նրանց համար է մեր աշխատանքը, և նրանց բազում վկայություններն ու արձագանքներն են մեզ քաջալերում և ուժ տալիս շարունակելու Աստծուց ծնված այս գործը:

CrossNews.am-ի 5-ամյա տարեդարձըԱրմեն Լուսյանը, լինելով կայքի համահիմնադիրը և կանգնած լինելով հոգևոր պորտալի գործունեության ակունքներում, մի փոքր անդրադարձավ սկզբին, թե ինչպես ստեղծվեց գաղափարը և հետո կյանք ստացավ:

«Աստծուց ստեղծված ոչինչ հեշտ ընթացք չի ունենում: Բացառություն չէ նաև CrossNews-ը:

Երբ մենք սկսում էինք, ինքներս էլ ամբողջական պատկերացում չունեինք, թե ինչ կստացվի և ինչ զարգացում կունենա այս գործը:

Եվ մեր հոգևոր առաջնորդների աջակցությունների, նվիրված թիմի և Աստծո առաջնորդության շնորհիվ այսօր մենք ունենք 5 տարեկան կայացած և վստահելի լրատվամիջոց»:

Կայքի կայացմանն ու առաջխաղացմանը նպաստել են տասնյակ գործիչներ՝ լրագրողներ, թարգմանիչներ, ստեղծագործողներ ու վերլուծաբաններ:

CrossNews.am-ի 5-ամյա տարեդարձըԿայքի գլխավոր խմբագիր Արմեն Նիազյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց կայքի նախկին և ներկա աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել: Հիշատակվեց առաջին թիմը՝ ի դեմս գլխավոր խմբագիր Աննա Վարդանյանի, որոնց օրոք է կայքը սկսել կատարել իր առաջին քայլերը, ու թեև այս տարիների ընթացքում աշխատակիցներն ու ծառայողները փոփոխվել են, կայքի նպատակը, տեսիլքն ու առաջընթացը միշտ մնացել է կայուն ու հաստատուն:

Արմեն Նիազյանը խոսեց կայքի առաջնահերթությունների մասին, նշեց բաներ, որոնք այսօր խմբագրության ուշադրության կենտրոնում են. «Մեզ համար չափազանց կարևոր է ընթերցողի համար լինել վստահելի աղբյուր, և կարծում եմ, այսօր CrossNews.am-ը հենց այդպիսին է: Մենք կարողացել ենք վստահություն ձեռք բերել ընթերցողի մոտ, իսկ դա պարտավորեցնում է՝ գնալու առաջ և անելու ավելին: Մեզ ուրախացնում է ընթերցողի արձագանքը, նրանց նամակներն ու վկայությունները, որոնք գալիս են՝ փաստելու արդյունավետ աշխատանքի մասին: Եղածով չենք սահմանափակվում. ձգտելու ենք ավելիին, գնալու ենք առաջ: 5 տարվա ընթացքում կայքում հրապարակվել է 14.000 հոդված, իսկ դա հսկայական պաշար է, որով ամեն օր իր հազարավոր ընթերցողներին է ներկայանում CrossNews.am-ը»:

1Խմբագրությանը իրենց շնորհավորական բարեմաղթանքները հղեցին ներկաները՝ մարդիկ, ովքեր որևէ առնչություն ունեն CrossNews-ի գործունեության և կայացման մեջ: Այդ ամենը լրացվեց երաժշտական գեղեցիկ կատարումներով և համեղ հյուրասիրությամբ:

Ուրախ ենք, որ կայքը շարունակում է իր առաջընթացը՝ ընդարձակելով իր լսարանն ու մատուցվող նյութերի բովանդակային ու որակական հատկությունները: Լիահույս ենք, որ  կայքը կշարունակի իր գործունեությամբ ուրախացնել մեր հազարավոր հետևորդներին և լինել օրհնության պատճառ նրանց համար:

Շնորհակալ ենք Աստծուն օրհնությունների համար, շնորհակալ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մեր կողքին են եղել ու այսօր էլ մեր կողքին են: Շնորհակալ ենք ԱՀՔ «Միաբանություն» եկեղեցուն մշտական աջակցության համար, առանց որի դժվար է պատկերացնել կայքի գործունեությունը,  եւ շնորհակալ ենք քեզ, սիրելի ընթերցող։ Օրհնված եղեք։

2
DSC_8709
DSC_8801 DSC_8866 DSC_8854

DSC_8826 DSC_8858 CrossNews.am-ի 5-ամյա տարեդարձը