Նա սկսեց ամենաաղքատներից. Չարլզ Սպերջեն

Սպերջեն«Աղքատներին ավետարան է քարոզվում» (Մաթևոս 11.5):

Մեր Տերը գլխավորապես աղքատներին էր դիմում: Գործելով այդպես՝ նա վարվում էր շատ իմաստուն կերպով: Եթե մենք ցանկանայինք այրել տունը, ապա մենք կրակը կվառեինք ներքևից: Այսպես է անում և մեր Փրկիչը:

Ցանկանալով փրկել աշխարհը և դարձի բերել բոլոր դասակարգերի և աստիճանների մարդկանց՝ նա սկսեց ամենաաղքատներից, որպեսզի կրակը տարածվեր ներքևից վերև: Նա գիտեր, որ այն, ինչը կընդունեին աղքատները, վերջիվերջո կհասներ նաև հարուստներին:

Եթե պետք է քարոզել Ավետարանը աղքատներին, ուրեմն մենք պետք է որոնենք նրանց այնտեղ, որտեղ նրանք գտնվում են. փողոցներում և ցանկապատների տակ ընկած: Անօգուտ է կառուցել շքեղ, հիասքանչ եկեղեցի ընտրյալ հասարակության համար և հավաքվել այնտեղ քարոզելու աղքատներին:

Նրանք կվախենան ներս մտնել և այդպիսով չեն լսի քարոզը: Դրա համար էլ Ավետարանը պետք է քարոզել այնտեղ, որտեղ աղքատներն իսկապես կգան: Իսկ եթե նրանք չցանկանան գալ, ուրեմն պետք է գնալ նրանց մոտ: