Հնչեցնել զանգը

Հնչեցնել զանգըՊատմվում է, որ մի թագավոր արծաթից պատրաստված զանգակ էր ամրացնել տվել իր պալատի աշտարակի վրա, և հայտարարել, որ այդ զանգակը կհնչի այն ժամանակ, երբ որ թագավորը որևէ առիթով իրեն ուրախ զգար, և նա փափագում էր, որ իր հպատակներն իմանան իր ուրախ լինելու մասին:

Ժողովուրդն անհամբեր սպասեց այդ զանգակի հնչելուն, բայց այն երկար ժամանակ լուռ մնաց: Օրեր ու շաբաթներ անցան, ամիսներ ու տարիներ անցան, բայց զանգակը երբեք չհնչեց:

Թագավորը հասավ ծերության, նրա մազերը սպիտակեցին, և վերջում ընկավ իր մահվան անկողնու մեջ:

Այս լուրը իմանալով՝ նրա հպատակներից շատերը բոլորեցին իր շուրջը և սկսեցին լացել: Նրանց լացը տեսնելով՝ թագավորը հասկացավ, թե ինքը որքան սիրված էր ժողովրդի կողմից և ուրախ զգաց: Հոգին ավանդելուց առաջ նա իր ձեռքը երկարացրեց և քաշեց պարանը` հնչեցնելով արծաթե զանգակը:

Տխուր չէ՞ր այս թագավորի վիճակը իր ամբողջ տարիներին: Նա ապրեց իր կյանքը՝ առանց իմանալու, որ ժողովուդը սիրում է իրեն: Նա ակնկալությունով սպասեց այն օրվան, երբ ուրախ զգալով՝ պիտի հնչեցներ արծաթե զանգը, բայց այդ պահը հասավ մահվան անկողնու մեջ:

Մեծ է թիվը մարդկանց, որոնք ապրում են՝ առանց վայելելու այն ուրախությունը, որ բխում է ուրիշների կողմից սիրված լինելու գիտակցությունից:

Հավանաբար դու կճանաչես այնպիսի մարդկանց, որոնք կարիք ունեն իմանալու, որ սիրված են: Հայտնիր քո սերը նրանց և, մանավանդ, հայտնի դարձրու Աստծո սերը՝ Հիսուս Քրիստոսի միջոցով:
Քաջալերական խոսքը կարող է հուսադրել տխուր հոգին:

Աղբյուրը՝ mesia.ru