Հազարավոր քրիստոնյաներ երթ են կազմակերպել Մեխիկոյում՝ օրհնելու իրենց քաղաքը

Հազարավոր քրիստոնյաներ երթ են կազմակերպել Մեխիկոյում՝ օրհնելու իրենց քաղաքըՇաբաթ օրը՝ ապրիլի 15-ին, մեքսիկական մայրաքաղաքում՝ Մեխիկոյում, մի քանի հազար ավետարանական քրիստոնյաներ անցկացրել են «Փառքի երթ»՝ հռչակելու Քրիստոսի անունը և օրհնելու Իսրայել պետությունը. տեղեկացնում է invictory.com-ը:

«Փառքի երթ»-ը անցկացվել է մեքսիկական մայրաքաղաքի հենց կենտրոնում: Նրանում մասնակցություն են ունեցել մի քանի հազար քրիստոնյաներ Մեխիկոյի տարբեր ավետարանական համայնքներից:

Երթի մասնակիցները խնդրել են Աստծուն՝ հաստատելու Իր գերիշխանությունը քաղաքում և  քաղաքի յուրաքանչյուր բնակչի սրտում:

Հետո երթի մասնակիցները մոտեցել են Հեղափոխության մոնումենտին, որը համարվում է մայրաքաղաքի բնակիչների ավանդական հանդիպման վայրը, ուր այցելում են բոլոր զբոսաշրջիկները: Այստեղ կայացել է երկրպագության ու աղոթքի ծառայություն:

Հազարավոր քրիստոնյաներ երթ են կազմակերպել Մեխիկոյում՝ օրհնելու իրենց քաղաքը«Տե՛ր, արա մեզ հետ այն, ինչ Դու ես ցանկանում՝ հանուն Քո անվան փառքի»,- աղոթել է երթի կազմակերպիչը՝ ավետարանիչ Կարլոս Կիրոան:

Երթը նվիրված էր Իսրայել պետությանը նույնպես, այդ պատճառով երթի մասնակիցները կրել են ոչ միայն Մեքսիկայի դրոշներ, այլև Իսրայելի:

«Ինչո՞ւ Իսրայելի: Որովհետև Աստվածաշունչն ասում է, որ նա, ով օրհնում է Իսրայելը, կլինի օրհնված»,- բացատրել է Կիրոան հավաքվածներին:

Փառաբանության և աղոթքի ծառայությունը շարունակվել է 4 ժամ, որին միացել են բոլոր ցանկացողները՝ անկախ իրենց հավատքից: