«Ապոկալիպսիս. Հովհաննեսի հայտնությունը» (ֆիլմ)

 «Ապոկալիպսիս. Հովհաննեսի հայտնությունը» (ֆիլմ)Ֆիլմը պատմում է Քրիստոսի աշակերտներից Հովհաննես Առաքյալի կյանքի մասին: Իր եղբայր Հակոբոսի և Պետրոսի հետ միասին նա այն մարդկանց թվում է, ում Հիսուս ականատես է դարձնում Իր այլակերպությանը, ինչպես նաև աղոթքի կանչում Գեթսեմանի պարտեզում:

Ավելի ուշ հենց Հովհաննեսին է շնորհվում այն մեծագույն տեսլիքը, որն Առաքյալը հետագայում նկարագրում է Նոր Ուխտի վերջին գրքում: Հայտնության գիրքը բացահայտում է աշխարհի վերջի վերաբերյալ մանրամասներ՝ ե՞րբ տեղի կունենա Քրիստոս Հիսուսի Երկրորդ գալուստը, ե՞րբ կգա Ահեղ Դատաստանի օրը…

Ռեժիսոր՝ Ռաֆաելե Մարտես:
Դերերում՝ Ռիչարդ Հարրիս, Վիտորիա Բելվեդեր, Բենյամին Սենդլեր, Քրիստիան Քոլունդ: