ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության մրցանակը շնորհվել է միգրանտների ու փախստականների փրկության համար

https://news.am/arm/news/385494.htmlՄիգրանտների ու փախստականների փրկության գործում ավանդի համար Իտալիայի Լամպեդուզա քաղաքի քաղաքապետ Ջուզեպինա Նիկոլինին ու SOS Méditerranée ՀԿ-ն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի խաղաղության մրցանակին, որը կրում է Ֆելիքս Ուֆուե-Բուանյայի անունը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն շեշտել է Նիկոլինիի «անսահման մարդասիրությունը» ու պատշաճը մատուցել ՀԿ-ի գործունեությանը, որը միայն անցած տարի Միջերկրական ծովում 11 հազար փախստականների ու միգրանտների է փրկել մահից։

Հանձնաժողովը նաև կոչ է արել միջազգային համայնքին քայլեր ձեռնարկել, որպեսզի Միջերկրական ծովը, որը դարերով կապել է երկրներն ու ազգերը, նպաստելով միջմշակութային երկխոսությանը, դադարի լինել մարդկանց զոհվելու վայր։

Ֆելիքս Ուֆուե Բուանյայի անվան խաղաղության մրցանակը հիմնվել է 1989-ին։ Այն հանձնվում է առանձին անձանց, մասնավոր ու պետական հաստատություններին ու կազմակերպություններին՝ խաղաղության պահպանման ու աջակցման գործում զգալի ավանդի համար։

Աղբյուրը՝ news.am