Երբ մարդիկ հրաժարվում են լսել Ավետարանը

sharing hte gospel_Դուք երբևէ անցե՞լ եք անարգանքի միջով այն բանից հետո, երբ մեկի հետ հավատքով եք կիսվել: Գուցե ձեզ վրա ծիծաղել են: Իսկ գուցե ձեզ քաղաքավարի կերպով պատասխանել են, որ դա իրենց համար չէ, և ասել, որ ավելի ուշ կմտածեն այդ մասին:

Ի՞նչ եք անում նման դեպքերում: Երբ դուք մեկի հետ հավատքով եք կիսվում, և մարդը հրաժարվում է լսել ձեզ, դա կարող է բերել անհարմարության և հիասթափության զգացում:

Այնուամենայնիվ, ձեր արձագանքը նման իրավիճակում կարող է որոշել, թե կշարունակե՞ք դուք արդյոք խոսել այդ մասին հետագայում:

Ես հավատացած եմ, որ ամեն հավատացյալ պատասխանատվություն է կրում իր կյանքում Ավետարանի լուրով կիսվելու՝ ում հետ հնարավոր է իր ողջ կյանքի ընթացքում: Սակայն մարդկանց արձագանքը արդեն մեր պատասխանատվությունը չէ, այլ Աստծո:

Իհարկե, կան մեթոդներ, որոնց օգտագործումը մարդկանց հետ է մղում Ավետարանից կամ նրանց առջև փակում դռներ, որոնք կարող էին լայնորեն բացված լինել: Սակայն Քրիստոսին ընդունելու կամ մերժելու մարդու որոշումը, միևնույնն է, ոչ մի կերպ մեր պատասխանատվությունը չէ:

Հասկացեք, որ եթե դուք մեկի հետ Ավետարանով եք կիսվել, և ձեզ անարգել են, դա ձեր ձախողումը չէ:

Մենք ավետարանչության գործում չենք կրում «վաճառողի» պաշտոն: Քրիստոսի մասին լուրը ապրանք չէ, որը գուցե մեկ օր անհրաժեշտ կլինի մարդուն:

Ավետարանը շատ ավելին է: Դա Աստծո ցանկությունն է, որ բոլոր մարդիկ ընդունեն Իրեն, որովհետև Նրան չընդունելը վատ ավարտ է ունենում:

Եվ այսպես, ինչպե՞ս վարվել, եթե դիմացինը չի ընդունում Քրիստոսի մասին մեր խոսքերը:

Պատասխանը պարզ է. աղոթել:

Մեր ավետարանչությունը պետք է սկսվի և ավարտվի աղոթքով:

Ամեն անգամ անհրաժեշտ է անկեղծորեն աղոթել՝ նախքան մեկի հետ կկիսվեք ձեր հավատքով, և հետո արդեն, նորից աղոթել, անկախ նրանից, թե ինչպիսին էր պատասխանը, կամ անգամ եթե ձեզ հրաժարվել են լսել:

Երբ մարդը մերժում է Բարի լուրը, նրա սիրտը փակ է դեռևս, և թշնամին պահում է նրան ճշմարտությունը լսելուց, որը կազատագրի իրեն:

Առաջարկում եմ կիրառել մի միջոց, որ սովորել եմ Բիլլի Գրեհեմի ծառայության ժամանակ 1991թ-ին: Երկու թղթի վրա գրեք հինգ մարդու անուն, ում փրկության համար դուք կաղոթեք: Թղթերից մեկը դրեք ձեր Աստվածաշնչում, մյուսը ձեր անկողնու կողքին: Մի՛ մոռացեք այն հինգի ցուցակում ներառել անգամ նրանց, ում փրկությանը առանձնապես չեք հավատում: Ես կարծում եմ՝ դուք գիտեք, թե ում մասին է խոսքը: Բոլորս էլ ունենք նման ծանոթներ:

Անելով դա՝ դուք կհիշեցնեք ինքներդ ձեզ ամեն օր աղոթել այդ մարդկանց համար:

Ռոզիլինդ Ջուկիչ