Ընդամենը կավճի մեկ կտոր… (տեսանյութ)

Ընդամենը կավճի մեկ կտոր… (տեսանյութ)Յուրաքանչյուրիս կյանքում կարող են հանդիպել բնագավառներ, որ միանգամայն անհաղթահարելի են թվում. այդպիսիք կարող են լինել անհաջողություններն ամուսնական հարաբերություններում, ուսման բնագավառում, աշխատանքում, ընկերական շրջապատում, ընտանիքում և այլուր: Գուցե ոմանք էլ այս խնդիրներին բախվում են միաժամանակ: Իսկ ո՞րն է ելքը…

Տեսանյութում ներկայացված փոքրիկ հերոսը ևս անցնում է դժվարին ուղիով, սակայն կավճի մեկ կտորով նա հատակին համապատասխանաբար համարակալում է իր կյանքի տհաճ, գուցեև ցավոտ պահերը, այնուհետ սկսում պարել` «բառացիորեն ջնջելով» իր կյանքից ամեն տեսակ ձախողումներ, անցանկալի ու դժբախտ պահեր, և այդ ամենն ընդամենը կավճի մեկ կտորով…