Իրաքյան քաղաքում 50 000 քրիստոնյաներից մնացել է 7 ընտանիք. Ֆրանկլին Գրեհեմ

l827Հայտնի ավետարանիչ, «Սամարացու քսակը» միջազգային բարեգործական կազմակերպության և Բիլլի Գրեհեմի Ավետարանական ասոցիացիայի նախագահ Ֆրանկլին Գրեհեմը զատկական օրերն անցկացրել է Իրաքի հյուսիսում, որտեղ այցելել է ԻԼԻՊ-ի գրոհայիններից ազատագրված քաղաքների եկեղեցիները. տեղեկացնում է invictory.com-ը:

Ֆեյսբուքյան իր էջում Գրեհեմը զատկական կիրակի օրը գրել է, որ նախօրեին այցելել էր Կարաքոշ՝ մի քաղաք, որտեղ ժամանակին ապրում էին 50 000 քրիստոնյաներ: Բայց 2014թ-ին, երբ այստեղ են եկել ԻԼԻՊ-ի զինյալները, քրիստոնյաները ստիպված են եղել փախչել: Հիմա քաղաքում ապրում է ընդամենը 7 քրիստոնեական ընտանիք:

Ավետարանիչը պատմել է, որ քաղաքում այցելել է այն եկեղեցին, որն այրվել և քանդվել էր ԻԼԻՊ-ի զինյալների կողմից, և հանդիպել է հովիվների հետ: Մոխրի և փլատակների մեջ Գրեհեմը գտել է մի տուփ, որը հենց այն տուփերից էր, որոնցով «Սամարացու քսակը» փաթեթավորում է Սուրբ Ծննդյան մանկական նվերները: l7a7af

«Ներսումս չէր կարող չառաջանալ հարց, թե որտե՞ղ է հիմա այն երեխան, ով ստացել էր այս նվերը»,- գրել է Գրեհեմը:

Եկեղեցու պատերը գրեթե փլուզված էին բազում կրակոցներից:

Ֆրանկլին Գրեհեմը նաև ցույց է տվել Աստվածաշնչի կիսաայրված էջերը, որ գտել է եկեղեցում:

Հավելենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ ԻԼԻՊ-ը Հյուսիսային Իրաքում մի քանի եկեղեցիներ վերածել է կրոնական ոստիկանության համար ուսումնական կենտրոնների: