«Ֆլիկա» մաս 3-րդ (ֆիլմ)

«Ֆլիկա» մաս 3-րդ (ֆիլմ)Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Քելլի Ջեյքոբսը, թողնում է ձիասպորտը, ինչի պատճառով մահացել էր նրա հայրը, ով նաև աղջկա մարզիչն էր:

Քելլին շատ է սիրում ձիերին, սակայն հոր հետ կատարված դժբախտության հետևանքով նա չի ցանկանում նույնիսկ մոտենալ այդ կենդանիներին:

Սակայն մի օր նրանց ֆերմա են բերում մի վայրի ձիու, որի անունը Ֆլիկա է:

Այս ձիու հետ ընկերությունը դուրս է բերում աղջկան դժվար հոգեկան վիճակից և ստիպում կրկին զբաղվել սիրելի սպորտով:

Ռեժիսոր՝ Մայքլ Դամիան:

Դերերում՝ Լիզա Հարթման, Քեյսի Րոլ, Մաքս Լլոյդ-Ջոնս, Քլինթ Բլեք, Շիվան Ուիլյամս: