Բայց ինչ էր ասում Պողոսը…

Բայց ինչ էր ասում Պողոսը…«Այլևս ոչ հրեա կա և ոչ հույն, ոչ ծառա կա և ոչ ազատ, ոչ արու կա և ոչ էգ, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսումը» (Գաղատացիս 3.28):

Երբ Պողոսը գրում էր այս ուղերձը գաղատացիներին, նա խոսում էր հոգևոր մարդկանց մասին, թե՛ տղամարդկանց, և՛ կանանց, ովքեր փրկագնված էին Քրիստոսի արյամբ: Քրիստոսի մարմնում՝ Հոգու մեջ, մենք գործ ունենք հոգևոր մարդկանց հետ, և այնտեղ սեռերի խտրականություն չկա:

Այլ ուղերձներում, օրինակ՝ Կորնթոսի ու Եփեսոսի հավատացյալներին ուղղված ուղերձում, Պողոսը վերլուծում է իրավիճակներ, երբ մարդկանց մշակութային ժառանգությունը դժվարացնում է նրանց դարձը քրիստոնեական հավատքին: Օրինակ, կորնթացիներին նա գրում է. «Ձեր կանայքը եկեղեցիներումը լուռ կենան, որովհետև նրանց հրաման չկա խոսելու, այլ որ հնազանդ լինեն, ինչպես օրենքն էլ ասում է» (Ա Կորնթացիս 14.34):

Այս հատվածը հաճախ ընկալվում է լիովին սխալ ու օգտագործվում որպես կանոն՝ կանանց ստորացնելու, ցածրացնելու կամ հնազանդեցնելու համար: Շատ մարդիկ չեն գիտակցում, որ նույն ուղերձում Պողոսը հրամայում է կանանց աղոթել ու մարգարեանալ եկեղեցում (Ա Կորնթացիս 11.5): Կատարելապես ակնհայտ է, որ նրանց պետք է աղոթել ու մարգարեանալ՝ համապատասխան որոշված կարգի:

Ահա թե ինչու ես համոզված եմ, որ կորնթացիներին ուղղված Պողոսի վերոնշյալ հրահանգները վերաբերում են եկեղեցում պահպանվող կարգին միայն այն դեպքերում, երբ մարդկային մարմնական բնությունը կամ մշակութային ավադույթները բերում են շփոթություն ու անհամաձայնություն:

Աստված կարգ ու կանոնի Աստված է: Հիմնվելով Պողոսի այլ ուղերձների վրա, ինչպես նաև այլ հատվածների ու Աստծո Խոսքի սկզբունքների վրա՝ վերցված ինչպես Հին, այնպես էլ Նոր Կտակարաններից՝ Պողոսի այս խոսքերը չի կարելի ընկալել որպես միակ կամ վերջին խոսք այս հարցի վերաբերյալ:

Մայլս Մոնրո