«Այնտեղ կլինի և ձեր սիրտը». Աստվածաշնչյան համարներ

large«Ձեր անձերին զգուշություն արեք, մի գուցե ձեր սիրտը խաբվի, ու դուք խոտորվելով օտար աստվածներ պաշտեք և նրանց երկրպագություն անեք» (Բ Օրինաց 11.16):

«Եվ ձեր սիրտը մեր Տեր Աստծո հետ ուղիղ լինի, որ գնաք նրա օրենքներումը և պահեք նրա հրամանները՝ ինչպես որ այսօր» (Գ Թագավորաց 8.64):

«Եվ նրանց պիտի մեկ սիրտ տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր ներսումը, և պիտի հեռացնեմ քարի սիրտը նրանց մարմնիցը, և նրանց մի մսի սիրտ տամ» (Եզեկիել 11.19):

«Եվ ես ձեզ նոր սիրտ պիտի տամ, և նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը, և վեր պիտի առնեմ ձեր մարմնիցը քարեղեն սիրտը և ձեզ մարմնեղեն սիրտ պիտի տամ» (Եզեկիել 36.26):

«Որովհետև ինչ տեղ որ ձեր գանձն է, այնտեղ կլինի և ձեր սիրտը» (Մաթևոս 6.21):

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չխռովի և չվախենա» (Հովհաննես 14.27):

«Եվ դուք էլ հիմա տրտմություն ունեք, բայց դարձյալ կտեսնեմ ձեզ, և ձեր սիրտը կուրախանա. և ձեր ուրախությունը ոչ ոք չի առնի ձեզնից» (Հովհաննես 16.22):

«Ամեն զգուշությունից առավել զգուշացիր քո սրտին, որ նրանից է կյանքի ելքը» (Առակաց 4.23):

«Եվ քո Եհովա Աստվածը կթլփատի քո սիրտը և քո որդկանց սիրտը, որ բոլոր սրտովդ և բոլոր հոգովդ քո Եհովա Աստծուն սիրես, որ ապրես» (Բ Օրինաց 30.6):

«Որ կշտացնում է քո սիրտը բարությունով…» (Սաղմոս 103.5):

«Որովհետև իմաստությունը կմտնի քո սիրտը, և գիտությունը ախորժելի կլինի քո հոգիին» (Առակաց 2.10):

«Լսիր դու, որդյակս, և իմաստուն եղիր, և ուղղիր ճանապարհիդ մեջ քո սիրտը» (Առակաց 23.19):