Տիրոջը հուսացած անձը ամոթով չի մնա

Տիրոջը հուսացած անձը ամոթով չի մնաՔանի՜ մեծ է քո բարությունը, որ պահեցիր քեզանից վախեցողների համար, և որ անում ես քեզ հուսացողներին. մարդկանց որդկանց առաջին (Սաղմոս 31.19)։

Անսահման մեծ է Տիրոջ բարությունն Իրենից երկյուղ ունեցողների վրա, որոնք ապրում են` հավատալով, որ Տերը տեսնում է իրենց կյանքը, լսում խոսքերը և տեղյակ է բոլոր մտածմունքներին:

Տիրոջ բարությունն Իրենից վախեցողների համար է: Տիրոջը հուսացած անձը երբեք ամոթով չի մնա: Տերը բոլոր մարդկանց առաջ ցույց կտա Աստծուն հուսացողի և չհուսացողի, Տիրոջից վախեցողի և չվախեցողի տարբերությունը:

Տեր Հիսուսի անունով աստվածավախություն և Տիրոջ հանդեպ վստահություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան