Իրական պատճառը, թե ինչու հոգևորապես չենք աճում

Երբևէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք, թե ինչումն է իրական պատճառը, որ ձեր հոգևոր կյանքը ցանկալի մակարդակի վրա չէ:

Մենք դրանում մեղադրում ենք սատանային, մեր զբաղվածությանը, մեր աշխատանքին, երեխաներին, եկեղեցուն: Սակայն իրական պատճառը, որ դուք հոգևորապես չեք աճում, ոչ ձեր զբաղվածության, ոչ ընտանիքի, ոչ եկեղեցու, այլ ձեր չկենտրոնացվածության մեջ է: Չնայած, որ մենք գիտենք՝ կենտրոնացման պակասը խանգարում է արդյունավետությանը, մենք չենք գիտակցում, թե ինչպես է դա ազդում հոգևոր աճի վրա:

Այս հոդվածը կարդալու մի քանի րոպեների ընթացքում մեծ է հավանականությունը, որ դուք կշեղվեք. մի պահ հեռախոսին կնայեք, կպատասխանեք հաղորդագրության, կնայեք, թե ֆեյսբուքում ինչ հաղորդագրություն է եկել և այլն: Եվ դուք դեռևս հարցնում եք, թե ինչո՞ւ չեք կարողանում հոգևորապես աճել: Դուք մշտապես շեղվում եք կողմնակի գործերով:

Չկենտրոնացվածության վտանգը.

Այս հոդվածը գրելուց մեկ օր առաջ որոշեցի ինքս ինձ հետ փոքրիկ մի թեստ անցկացնել՝ հաշվարկել, թե քանի անգամ եմ օրվա ընթացքում շեղվում իմ գործից՝ այս կամ այն բանն անելու: Ես չանջատեցի իմ հեռախոսի ձայնը, ինչպես նաև սոցկայքերի ազդանշանները (ֆեյսբուք, թվիթեր և այլն), որպեսզի կարողանամ ստանալ «շեղումների» հստակ թիվը:

Ուսումնասիրությունս տևեց մոտ երկու ժամ. ես այնքան շեղվեցի կողմնակի իմ գործերով, որ մոռացա անգամ իմ այս ուսումնասիրության մասին: Դժվար է աշխատանքի վրա կենտրոնացված մնալ, եթե կան կողմնակի պարտավորություններ կամ ձեր ուշադրության կարիքը:

Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետներից մեկը բացահայտել է, որ աշխատող մարդիկ շեղվում են ամեն երեք րոպեն մեկ. ստացվում է՝ մեկ ժամվա ընթացքում 20 անգամ:

Եվ այսպես, պարզեցինք, թե ինչու չենք վերադառնում մեր վաղեմի սովորություններին, որոնք կօգնեն մեզ հոգևորապես աճել (Աստվածաշնչի ընթերցանություն, աղոթք, Աստծո հետ առանձին ժամանակ, ծոմ և անձնական գրառումներ): Եվ ո՞րն է լուծումը: Հեշտացնել կյանքը՝ մեր ուշադրությունը շեղող ու ժամանակատար ամեն բան մի կողմ դնելով:

  1. Պատրաստ եղեք. Բոլոր ֆիզիկական կարիքները լուծեք՝ նախքան Աստծո հետ առանձնանալը: Համոզվեք, որ ամեն բան ձեր ձեռքի տակ է՝ Աստվածաշնչի ուսումնասիրությանը տրվելու համար:
  2. Աղոթեք. նախքան դուք կսկսեք, կարևոր է պատրաստելը ձեր սիրտը, միտքն ու հոգին: Այլապես ձեր միտքը կսավառնի, և դուք կսկսեք մտածել այլ բաների մասին: Մտքում ասեք. «Տե՛ր, այժմ ես կենտրոնանում եմ Քեզ վրա հաջորդ մի քանի ժամերի ընթացքում»:
  3. Երբ անհրաժեշտ է, կարողացեք դուրս գալ սոցիալական ցանցերից. անջատեք էլեկտրոնային փոստի ազդանշանները և նման ամեն բան: Ձեր օրացույցում առանձնացրեք Աստծո համար ժամանակ:

Մնացեք Աստծո մեջ, Քայլեք Աստծո հետ, և ամեն բան ձեզ մոտ կստացվի:

Կլարեն Սթաուերս