Գուցե ժամանակն է ձեր կյանքում էլ «գրքերն այրելու»

Գուցե ժամանակն է ձեր կյանքում էլ «գրքերն այրելու»Գործք Առաքելոց 19-րդ գլխում պատմվում է մի դեպք, երբ մարդիկ, ովքեր կախարդությամբ էին զբաղվում, գալիս ու այրում են կախարդությանը վերաբերող իրենց գրքերը:

Այդ գրքերի գինը կարելի էր հավասարեցնել մոտ 135 հոգու ամենամյա աշխատավարձների գումարին: Պատկերացրեք, թե ինչ խարույկ էր դա:

Դա ինձ ստիպում է մտածել: Ինչպե՞ս դա կերևար այսօր: Պատկերացրեք, որ դուք տեսնում եք, թե ինչպես է ձեր հարևան Լարրին դուրս գալիս տանից՝ գրքերը ձեռքին, իսկ դուք գիտեք, որ նա հետաքրքրվում էր կախարդությամբ, իսկ նրա ձեռքին եղող գրքերը հենց կախարդությանն են վերաբերում:

Եվ բոլորի աչքի առջև նա այրում է այդ գրքերը. հաջորդ օրը այդ մասին ողջ մերձակա շրջանն է խոսելու:

Այս մարդիկ պետք է երկու քայլ անեին: Առաջինը, նրանք բացահայտ կերպով հայտարարում էին, որ թողնում են անցյալի իրենց մեղքերը և դառնում Հիսուսի հետևորդները: Երկրորդը, գրքերն այրելով՝ նրանք հաստատում էին իրենց որոշումը՝ չվերադառնալ նախկին կյանքին: Դա նման է զինվորական ռազմավարությանը, երբ զինվորականները իրենց հետևից այրում են նավերն ու կամուրջները, որպեսզի չունենան հետ նահանջելու ճանապարհ:

Այս գործողության առաջին մասը ակնհայտ է: Հզոր մի բան կա մեր մեղքերի հրապարակային ճանաչման մեջ և դրանք թողնելու պատրաստակամության: Խոստովանությունը ազատագրում է բերում և տալիս զորություն հետագա առաջխաղացման համար: Ես դա իմ փորձից գիտեմ: Ես ազատագրվում էի այն պահից սկսած, երբ հրապարակավ իմ վրա էի վերցնում բոլոր պարտավորությունները: Հակոբոսը ճիշտ էր, երբ ասում էր, որ խոստովանությունը բժշկություն է բերում:

«Կամուրջների» այրումը, որն անհնար է դարձնում դեպի անցյալ վերադարձը, մեր ժամանակներում ձեռք է բերում ավելի անձնական երանգ: Օրինակ, իմ շրջապատում եղել են մարդիկ, ովքեր այրում էին ռոք երաժշտության իրենց սկավառակները, որոնցում հակաքրիստոնեական երգեր կային: Հաճախ, գուցե, սա օրինապաշտություն է դիտվում, քան ջանք՝ ազատություն ստանալու:

Այնուամենայնիվ, զորավոր մի բան կա դեպի անցյալ տանող բոլոր ճանապարհները «այրելու» մեջ: Խիզախություն հավաքեք և հարցրեք, թե ո՞րը պետք է լինի ձեր կյանքում որոշումը՝ երբեք հետ չնայելու: Եթե հարցնեք Սուրբ Հոգուն, Նա հատկանշական կերպով կաջակցի ձեզ ձեր կյանքի շրջադարձային պահերին:

Ինձ դուր է գալիս պատմությունների վերջնական արդյունքը, նման նրան, որ նկարագրված է Գործքի Առաքելոց 19-րդ գլխում. «Տիրոջ խոսքը աճում էր և զորանում» (19.20): Մի՞թե հիասքանչ չէ տեսնել նման օրինակ ձեր կյանքում:

Քևին Սենապատիրատնե