4 դաս, որ կարող ենք սովորել Հիսուսից, երբ Նա քայլեց ջրի վրայով

4 դաս, որ կարող ենք սովորել Հիսուսից, երբ Նա քայլեց ջրի վրայովԱվետարանիչներից երեքը՝ Մաթևոսը, Մարկոսը և Հովհաննեսը, կիսվում են մի հրաշքով, որը հիմա համարվում է պատկերացումից դուրս մի բան՝ հրաշք, երբ Հիսուսը քայլեց ջրի վրայով:

Անկախ նրանից, թե որքան ենք ծանոթ այս պատմությանը, դրա հետևում կան հզոր դասեր, որ կօգնեն մեզ աճելու մեր հավատքի մեջ:

Հիսուսը գիտի մեր փոթորիկների մասին:

Հիսուսը գիտեր, որ աշակերտները փոթորկի մեջ են ընկել, և գուցե այդ փոթորիկը հաջող ավարտ չունենար նրանց համար: Մենք էլ մեր կյանքի փոթորիկներով անցնելիս՝ երբեմն համարում ենք, որ Հիսուսն այդ մի փոթորիկը չի նկատել:

Եթե այսօր դու նման ժամանակով ես անցնում, իմացիր, որ Հիսուսը տեղյակ է դրանից: Նա գիտի ամեն բան, ինչ կատարվում է քո կյանքում, և հասկանում ու տեսնում է քո ցավը:

Հեշտ է՝ չճանաչել Հիսուսին:

Երբ Հիսուսը փոթորկի մեջ մոտեցավ աշակերտների նավակին, նրանք չճանաչեցին Հիսուսին՝ համարելով, որ ուրվական են տեսնում: Մենք էլ հաճախ չենք ճանաչում այն գործերը, որ Հիսուսը անում է մեր կյանքի նման ժամանակներում: Գուցե չենք ճանաչում Հիսուսին, երբ Նա մեզ փրկելու է գալիս:

Կասկածները ստիպում են մեզ խորտակվել:

Պետրոսը՝ տեսնելով Հիսուսին ջրի վրայով քայլելիս, ինքն էլ խնդրեց Նրան, որ վերջինս հրամայի իրեն՝ գնալ Իր մոտ: Եվ հավատքով լցված Պետրոսն արեց առաջին քայլերը, բայց երբ ալիքները տեսավ, նրա հավատքը բավական չեղավ, ու նա սկսեց խեղդվել:

Նույնը մեր դեպքում է. գուցե պատճառը, որ ավելի ու ավելի ենք խորասուզվում հուսահատության մեջ, մեր կասկածամտությունն է:

Հիսուսն օգնում է մեզ՝ վերջին հասցնել մեր ճամփորդությունը:

Անկախ նրանից, թե որքան դժվար է մեր առաքելությունը կամ ճամփորդությունը, Հիսուսը կարող է մեզ անցկացնել դրանով: Ինչպես գրված է. «Եվ նավը շուտով հասավ այն երկիրը, որ գնում էին»:

Աստված ունի ծրագիր մեզ համար, սակայն մենք չունենք այն դիրքը, որ կարող լինենք իրականացնել այն: Բայց փառք Աստծո՝ Հիսուսն ունի, և Նա մեզ կարողություն է տալիս կատարյալ ձևով իրականացնելու ծրագրերը, որ Աստված ժամանակներից առաջ պատրաստել է մեզ համար:

Պատրիկ Մաբիլոգ