Թաղման հագուստները պատմություն են պատմում. Ջոշ Մաք-Դաուել

Թաղման հագուստները պատմություն են պատմում. Ջոշ Մաք-ԴաուելՉնայած նրան, որ Քրիստոսի գերեզմանում կիրակի օրը մարմին չկար, գերեզմանը բառացիորեն դատարկ չէր:

Այնտեղ մի արտառոց տեսարան էր: Կանայք գերեզման այցելելուց և քարը մի կողմ գլորված տեսնելուց հետո հետ վազեցին ու պատմեցին աշակերտներին, որից հետո Պետրոսն ու Հովհաննեսը վազեցին այնտեղ:

Հովհաննեսը վազելով անցավ Պետրոսից և առաջինը հասավ գերեզմանի մոտ, սակայն ներս չմտավ:

Ընդհակառակը, նա թեքվեց և ներս նայեց ու այնպիսի զարմանահրաշ բան տեսավ, որ անմիջապես հավատաց, որ Քրիստոսն իրոք հարություն էր առել մեռելներից:

Նա նայեց այն կողմ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված: Թաղման կտավներն այնտեղ էին, մարմնի ձևով դրված, մի փոքր ներս ծալված և դատարկ, նման հարսնյակի թրթուրի բոժոժին: Դա տեսնելն ում ասես հավատացյալ կդարձներ: Նա երբեք դա չէր մոռանա:

Առաջին բանը, որ մնաց աշակերտների մտքերի մեջ, ոչ թե դատարկ գերեզմանն էր, այլ թաղման դատարկ շորերը, որոնք առանց ձեռք տալու դրված էին իրենց դիրքով և տեսքով:

Մայքլ Գրինը նկատում է. «Անկասկած, նրանք համոզվեցին և տպավորվեցին: Գերեզմանի ոչ մի գող ի վիճակի չէր լինի այսպիսի նշանակալի բան անել: Ոչ էլ դա նրա մտքով կանցներ: Նա պարզապես կվերցներ մարմինը, թաղման շորերն ու ընդհանրապես ինչ կար-չկար»: