Ապրիլի 18-ը Հուշարձանների ու պատմական վայրերի միջազգային օրն է

Ապրիլի 18-ը Հուշարձանների ու պատմական վայրերի միջազգային օրն էՀուշարձանների ու պատմական վայրերի միջազգային օրվա (International Day for Monuments and Sites) կարգախոսն են դարձել հետևյալ բառերը․ «Պահպանենք մեր պատմական հայրենիքը»։ Այդ օրը հիմնվել է 1982-ին Հուշարձանների ու տեսարժան վայրերի պահպանության հարցերով միջազգային խորհրդի ասամբլեայի կողմից, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն էր ստեղծել։

Տոնն աշխարհում նշվում է 1984-ի ապրիլի 18-ից սկսած ու նպատակ ունի գրավել հասարակության ուշադրությունը համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության ու պահպանման հարցերին, փոխանցում է Calend–ը։

Եվ այսօրվա տոնը ևս մեկ առիթ է գրավել լայն հասարակության ուշադրությունը այդ խնդիրների նկատմամբ։ Դրա համար էլ այդ օրը ծրագրվում են մշակութային ժառանգության պահպանման ու պաշտպանության հարցերով զանազան համաժողովներ, նաև մի շարք այլ միջոցառումներ։

Օրինակ որոշ թանգարաններ ու ցուցասրահներ այդ օրը անվճար են աշխատում։ Նաև թույլատրվում է այցելել այնպիսի ճարտարապետական համալիրներ ու պատմական շենքեր, որոնք սովորական օրերին այցելության համար փակ են։

Աղբյուրը՝ news.am