Եվ նրանք հաղթեցին Գառի արյունով». Աստվածաշնչյան համարներ

8856382_f1024«Եվ ես անցա մոտովդ ու տեսա քեզ արյանդ մեջ կոխ տրվելիս, և ասացի քեզ քո արյան մեջ թե՝ Ապրիր. այո՛, ասացի քեզ քո արյան մեջ թե՝ Ապրիր» (Եզեկիել 16.6):

«Եվ արյունը ձեզ համար նշան լինի ձեր եղած տների վրա, և երբ որ արյունը տեսնեմ, ձեր վրայից պիտի անցնեմ. և հարվածը ձեր վրա պիտի չգայ ձեզ կորցնելու համար» (Ելից 12.13):

«Որովհետև այդ է իմ արյունը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար ի թողություն մեղաց» (Մաթևոս 26.28):

«Եվ բոլոր ժողովուրդը պատասխանեց և ասաց. դրա արյունը մեզ վրա և մեր որդկանց վրա» (Մաթևոս 27.25):

«Հիսուսն էլ նրանց ասաց. ճշմարիտ ճշմարիտ ասում եմ ձեզ. եթե մարդի Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, կյանք չունեք ձեր անձերումը» (Հովհաննես 6.54):

«Իմ մարմինը ուտողը և իմ արյունը խմողը հավիտենական կյանք ունի. և ես հետին օրումը կհարուցանեմ նրան» (Հովհաննես 6.55):

«Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ խմելիք է։

Իմ մարմինն ուտողը և իմ արյունը խմողը մնում է ինձանում, և ես նրանում» (Հովհաննես 6.56-57):

«Որովհետև եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների մոխիրը սրսկելով սրբում էր պղծվածներին մարմնավոր սրբություն ստանալու համար, էլ որքա՞ն ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցեց Աստծուն, ձեր խղճմտանքը կսրբի այն մեռած գործերից, որ կենդանի Աստծուն պաշտեք» (Եբրայեցիս 9.13-14):

«Վասնզի անկարելի է, որ նոխազների և ցուլերի արյունը մեղքեր վեր առնի» (Եբրայեցիս 10.4):

«Բայց եթե լույսի մեջ ման գանք, ինչպես նա է լույսի մեջ, հաղորդություն ունենք իրար հետ, և նրա Որդի Հիսուս Քրիստոսի արյունը մեզ սրբում է ամեն մեղքից» (Ա Հովհաննես 1.7):

«Որով ունենք փրկությունը նրա արյունովը մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափովը» (Եփեսացիս 1.7):

«Բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռովը դուք՝ որ ժամանակով հեռավոր էիք, մոտավոր եղաք Քրիստոսի արյունովը» (Եփեսացիս 2.13):

«Եվ գոհություն տաք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակին լույսումը, որ փրկեց մեզ խավարի իշխանությունիցը, և փոխադրեց մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ, որի ձեռովն ունենք փրկություն նրա արյունովը՝ մեղքերի թողությունը» (Կողոսացիս 1.12-14):

«Որովհետև Աստված հաճեց, որ նրանում Աստվածության բոլոր լիությունը բնակվի։ Եվ նրանով ամենը հաշտեցնի իր հետ, խաղաղություն անելով նրա ձեռովը նրա խաչի արյունովը, թե երկրի վրա, թե երկնքումը լինողներին» (Կողոսացիս 1.19-20):

«Արդ, եղբայրք, որովհետև համարձակություն ունենք սրբարանը մտնելու Հիսուսի արյունովը» (Եբրայեցիս 10.19):

«Գիտենալով, որ ոչ թե ապականացու արծաթով կամ ոսկով փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն վարմունքիցը, այլ Քրիստոսի պատվական արյունովը, ինչպես մի անբիծ և անարատ գառի» (Ա Պետրոս 1.18-19):

«Եվ նրանք հաղթեցին նրան՝ Գառի արյունովը և իրենց վկայության խոսքովը» (Հայտնություն 12.11):

«Արդ զգույշ կացեք ձեր անձերին՝ և բոլոր հոտին, որի մեջ Սուրբ Հոգին ձեզ վերակացուներ դրեց, որ արածեցնեք Աստծո եկեղեցին, որ իր արյունովը ստացավ» (Գործք Առաքելոց 20.28):

«Եվ Հիսուս Քրիստոս հավատարիմ վկայիցը, որ մեռելներից անդրանիկը՝ և երկրի թագավորների իշխանն է. նրան, որ մեզ սիրեց և մեր մեղքերիցը լվաց մեզ իր արյունով» (Հայտնություն 1.5):