Ինչո՞ւ այսօր Փեսախը կարող է լինել հզոր մարգարեական բարեխոսական քայլ

10258796«Փեսախ» եբրայերենից թարգմանաբար նշանակում է «անց կեցավ, անցավ»: Հրեաները Զատկի տոնը կոչում են Փեսախ՝ ի հիշատակ այն բանի, որ Աստված շրջանցեց հրեաների տները, երբ Եգիպտոսի բոլոր առաջնեկները մահացան:

Դուք կարող եք հանդիպում ունենալ Աստծո հետ Փեսախ տոնին: Փեսախը անկրկնելի տոն է՝ ուրախ տոնակատարություն, հնազանդություն և սպասում աղոթքի մեջ. ամենը միահյուսվել է մեկ իրադարձության մեջ: Իսկ այս տոնի փրկագնման ուղերձը ամեն բան ընդգրկում է իր մեջ: Այս տոնը այնքան նշանակալի է, որ Հիսուսն ասում է Իր աշակերտներին, թե  «ցանկանալով ցանկանում է» Զատիկն իրենց հետ տոնել (Ղուկաս 22.15):

Զատկին մենք հիշում ենք և անձնապես մասնակցում աստվածաշնչյան Ելիցի դառնա-քաղցր պատմությանը: Հրեաները և մենք էլ նրանց հետ ուրախանում ենք նրանց փրկագնմամբ և, միևնույն ժամանակ, սպասում ավելի մեծին գալիք ժամանակներում: Մենք մասնակցում ենք հաղորդությանը, հիշում Հիսուսի մահն ու տոնում Հարությունը: Ըստ էության Փեսախը բացահայտում է աշխարհային թագավորության և սիրո հաղթանակի հակամարտությունը:

Այսօր բազում ժողովուրդներ համակված են հակա-աստվածային ուժերով, նման այն ուժերին, որ Եգիպտոսի փարավոնին ստիպում էին ստրկացնել իսրայելացիներին: Այնպես որ, Փեսախը տալիս է մեզ զորություն՝ մերօրյա այդ պայքարում կռվելու համար, ինչպես դա եղավ հրեա ժողովրդի հետ 3500 տարի առաջ: Փեսախը նաև հզոր մարգարեական բարեխոսական դեր է կատարել, որը բացահայտում է սիրո հաղթանակը:

Մարգարեական բարեխոսությունն իր մեջ միավորում ու համատեղում է երկու ծառայություն. քահանայի, որ ժողովրդի կարիքները Աստծո առջև է բերում, և մարգարեի, ով խոսում է Աստծո ժողովրդի ցանկությունների, նպատակների և կարիքների մասին:

Մի քանի պատճառ, թե ինչու և ինչպես Փեսախը կարող է ծառայել՝ որպես հզոր բարեխոսական մարգարեական քայլ:

  1. Հիսուսի հետևորդները կանչված են կանգնելու բարեխոսական աղոթքով Իսրայելի համար:

Երբ դուք մասնակցություն եք ունենում Աստծո կողմից Իսրայելին տրված տոներին, կարողանում եք լինել հոգևորապես հաստատված և օրհնված: Եվ այդ օրհնության մեջ կարող եք զբաղեցնել լավագույն դիրքը մարգարեական հովանավորության համար՝ ազատ արձակելով մեծ օրհնություններ Իսրայելի համար:

  1. Զատկական հաղորդությունը մարգարեական խորհրդանիշ է:

Տոնական ընթրիքի այդ պատարագը մեզ տանում է Աստծո ներկայության մեջ: Հաղորդության ամեն մի մասնիկ խոսում է Աստծո Ուխտի մասին՝ կապված ժողովրդի փրկագնման, փրկության և վերականգնման հետ: Այդպես մենք հիշում ենք Մեսիայի մահը, մինչ Նա կգա (Ա Կորնթացիս 11.26): Այդ պատճառով Փեսախը, այս դեպքում, նաև մարգարեական քայլ է, որ ասում է աշխարհին. Մեսիան մեկ օր կվերադառնա, և մենք հիշում ենք Նրա մահն ու Հարությունը:

  1. Իրադարձությունները, որոնց վրա հիմնվում է Փեսախը, մարգարեական կերպով մատնանշում են որոշ իարդարձություններ, որոնք կբացահայտվեն ժամանակների վերջում:

Եգիպտոսի դաժան փարավոնը հակաքրիստոսի մի տեսակ էր, որը տառապանք ու սուգ բերեց Աստծո ժողովրդին: Վերջում Աստված դատում է փարավոնին և ողջ Եգիպտոսը: Միևնույն ժամանակ, Նա պաշտպանում է Իրեններին՝ լիակատար կերպով ազատելով նրանց Իր բարկությունից: Վերջիվերջո, բոլորը, ովքեր ծածկված էին գառնուկի արյամբ՝ փրկվում են: Նրանց սպասում է նոր կյանք՝ նոր խոստացված երկրում:

Երբ մենք ձեզ հետ տոնում ենք Փեսախը, մենք ամրապնդվում ենք աշխարհային թագավորության և սիրո հաղթանակի հակամարտությանը մասնակցելու համար: Գուցե մենք անձնապես չմասնակցենք աշխարհի վերջին: Բայց սերնդեսերունդ նույնացնելով մեզ անցյալում Աստծո փրկագնման պատմության մասնակիցների հետ՝ մենք կարող ենք ուղղորդել մեզ և մյուսներին դեպի սիրո հաղթանակը՝ ներկայում և ապագայում:

Սանդրա Տեպլինսկի